01:29 23.02.2025
Փետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի Դոմիկիներ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի մոտակայքում, չորս բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձյան շերտում:
Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել բեռնատարները, ինչի արդյունքում 51 բեռնատար շարունակել է ընթացքը:
Ավտոճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
14:59 23.02.2025
Վրաստանի վարչապետը հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի հարաբերությունները վերականգնելու համարՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար։ «Մենք հասկանում ենք, որ այսօր Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ անելիքներ ունի՝ և՛ ներքին հարցերը, որոնք պետք է լուծվեն, և՛ պատերազմի ավարտի հարցը (Ուկրաինայում), որով նա զբաղված է: Համապատասխանաբար, Թրամփի վարչակազմը կարող է […] ...
14:55 23.02.2025
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը. Ավանեսյան«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։ Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Կարևորելով […] ...
14:22 23.02.2025
Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծԻշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Այն (օտարերկրյա գործակալների մասին օրենք) արդեն նախաձեռնվել է: Հաջորդ շաբաթ մենք կսկսենք վերանայել նախագիծը: Բոլորը կտեսնեն, որ սա ճշգրիտ թարգմանությունն է […] ...
14:00 23.02.2025
Էստոնիան Կիևին կփոխանցի 10 հազար արկ և 100 միլիոն եվրո արժողությամբ պաշտպանական արտադրանքՄոտ ապագայում Էստոնիան Ուկրաինային կփոխանցի 10 000 հրետանային արկ և 100 միլիոն եվրո արժողության սեփական արտադրության պաշտպանական արտադրանք։ «Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով Էստոնիան ուկրաինացի մարտիկներին ուղարկում է 10 հազար արկ»,- X-ում գրել է Էստոնիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ «առաջին հնարավորության դեպքում» Տալլինն առանձին Կիևին կփոխանցի «ավելի քան 100 միլիոն եվրո […] ...
13:36 23.02.2025
Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է և բուքՄարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է եւ բուք։ Կապալառու կազմակերպությունը շուրջօրյա աշխատանք է կատարում՝ աղ-ավազով մշակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:30 23.02.2025
Բժիշկը հորդորում է երեխաների սննդակարգից բացառել մի քանի տեսակի սնունդՈրոշ մթերքներ, որոնք նախատեսված են որպես հատուկ երեխաների համար ստեղծված, կարող են վնասակար լինել երեխայի համար, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Իր Telegram ալիքում բժիշկը կոչ է արել բացառել երեխաների սննդակարգից սննդային մի քանի խմբեր։ Առաջին հերթին նա խորհուրդ է տվել հրաժարվել վերամշակված մթերքներից, ինչպիսիք են՝ պանրիկն ու երշիկեղենը։ Դրանք ծանրաբեռնում են լյարդը և ստամոքսը, […] ...