Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է

00:23 23.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։

«Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր արյան փոխներարկում», – նշվում է հայտարարության մեջ:

Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Հռոմի պապն օրն անցկացրել է բազկաթոռին, թեև նախորդ օրվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ է եղել։

Փետրվարի 14-ին 88-ամյա Ֆրանցիսկոս պապն այցելել էր Հռոմի «Gemelli» կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը շարունակելու համար։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծ

14:22 23.02.2025

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծ

Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Այն (օտարերկրյա գործակալների մասին օրենք) արդեն նախաձեռնվել է: Հաջորդ շաբաթ մենք կսկսենք վերանայել նախագիծը: Բոլորը կտեսնեն, որ սա ճշգրիտ թարգմանությունն է […] ...

Էստոնիան Կիևին կփոխանցի 10 հազար արկ և 100 միլիոն եվրո արժողությամբ պաշտպանական արտադրանք

14:00 23.02.2025

Էստոնիան Կիևին կփոխանցի 10 հազար արկ և 100 միլիոն եվրո արժողությամբ պաշտպանական արտադրանք

Մոտ ապագայում Էստոնիան Ուկրաինային կփոխանցի 10 000 հրետանային արկ և 100 միլիոն եվրո արժողության սեփական արտադրության պաշտպանական արտադրանք։ «Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով Էստոնիան ուկրաինացի մարտիկներին ուղարկում է 10 հազար արկ»,- X-ում գրել է Էստոնիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ «առաջին հնարավորության դեպքում» Տալլինն առանձին Կիևին կփոխանցի «ավելի քան 100 միլիոն եվրո […] ...

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է և բուք

13:36 23.02.2025

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է և բուք

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է եւ բուք։ Կապալառու կազմակերպությունը շուրջօրյա աշխատանք է կատարում՝ աղ-ավազով մշակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 23-ին

13:22 23.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ:   ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

12:56 23.02.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց […] ...

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

12:45 23.02.2025

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հոսպիտալացվել է թոքաբորբով, հանգիստ գիշեր է անցկացրել ասթմայի նոպայից հետո, լրագրողներին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ «Գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Պապը հանգստացել է»,- հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նախօրեին պոնտիֆիկոսը շնչառական ասթմատիկ նոպա էր ստացել և նրան տրվել էր արհեստական ​​թթվածին: Մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ պապի […] ...

BACK_TO_TOP