ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--3.91 oC

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:46 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Բերդ-Ճամբարակ (Հ-38) ավտոճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները (Մ-4, ձյուն) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Նոյեմբերյան, Դիլիջան, Վարդենիս, Բերդ, Քաջարան, Գորիս, Կապան, քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին և և «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էստոնիան Կիևին կփոխանցի 10 հազար արկ և 100 միլիոն եվրո արժողությամբ պաշտպանական արտադրանք

14:00 23.02.2025

Էստոնիան Կիևին կփոխանցի 10 հազար արկ և 100 միլիոն եվրո արժողությամբ պաշտպանական արտադրանք

Մոտ ապագայում Էստոնիան Ուկրաինային կփոխանցի 10 000 հրետանային արկ և 100 միլիոն եվրո արժողության սեփական արտադրության պաշտպանական արտադրանք։ «Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով Էստոնիան ուկրաինացի մարտիկներին ուղարկում է 10 հազար արկ»,- X-ում գրել է Էստոնիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ «առաջին հնարավորության դեպքում» Տալլինն առանձին Կիևին կփոխանցի «ավելի քան 100 միլիոն եվրո […] ...

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է և բուք

13:36 23.02.2025

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է և բուք

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է եւ բուք։ Կապալառու կազմակերպությունը շուրջօրյա աշխատանք է կատարում՝ աղ-ավազով մշակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Բժիշկը հորդորում է երեխաների սննդակարգից բացառել մի քանի տեսակի սնունդ

13:30 23.02.2025

Բժիշկը հորդորում է երեխաների սննդակարգից բացառել մի քանի տեսակի սնունդ

Որոշ մթերքներ, որոնք նախատեսված են որպես հատուկ երեխաների համար ստեղծված, կարող են վնասակար լինել երեխայի համար, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Իր Telegram ալիքում բժիշկը կոչ է արել բացառել երեխաների սննդակարգից սննդային մի քանի խմբեր։ Առաջին հերթին նա խորհուրդ է տվել հրաժարվել վերամշակված մթերքներից, ինչպիսիք են՝ պանրիկն ու երշիկեղենը։ Դրանք ծանրաբեռնում են լյարդը և ստամոքսը, […] ...

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 23-ին

13:22 23.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ:   ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

12:56 23.02.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց […] ...

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

12:45 23.02.2025

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հոսպիտալացվել է թոքաբորբով, հանգիստ գիշեր է անցկացրել ասթմայի նոպայից հետո, լրագրողներին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ «Գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Պապը հանգստացել է»,- հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նախօրեին պոնտիֆիկոսը շնչառական ասթմատիկ նոպա էր ստացել և նրան տրվել էր արհեստական ​​թթվածին: Մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ պապի […] ...

BACK_TO_TOP