22:38 22.02.2025
Փետրվարի 22-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Հ-46 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձորի բնակավայրի մոտ ճանապարհահատվածը ժամանակավորապես միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղով և ավազով մշակման աշխատանքներ:
12:56 23.02.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց […] ...
12:45 23.02.2025
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասինՀռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հոսպիտալացվել է թոքաբորբով, հանգիստ գիշեր է անցկացրել ասթմայի նոպայից հետո, լրագրողներին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ «Գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Պապը հանգստացել է»,- հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նախօրեին պոնտիֆիկոսը շնչառական ասթմատիկ նոպա էր ստացել և նրան տրվել էր արհեստական թթվածին: Մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ պապի […] ...
12:28 23.02.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ստիպել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին և ողջ միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ազատ արձակելու պաղեստինցի բանտարկյալներին, ովքեր պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Իզզաթ ալ-Ռիշկայի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը խստորեն դատապարտում է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը հետաձգելու Իսրայելի որոշումը. այս քայլը ևս մեկ անգամ ցույց է […] ...
12:16 23.02.2025
Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԳերմանիայում կիրակի օրը բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն: Ակնկալվում է, որ սրանից անմիջապես հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։ Գործակալությունը նշում է, որ ընտրությունների արդյունքը հավանաբար կորոշի Եվրոպայի արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը ուկրաինական ճգնաժամի և մայրցամաքի անվտանգության խնդիրների վերաբերյալ։ AP-ն […] ...
12:08 23.02.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՓետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Աբովյան, Հրազդան, Ապարան, Թալին, Վանաձոր, Գավառ, Մարտունի, Կապան, Սիսիան քաղաքներում, Ախուրյան, Հացավան, Արևաբույր, Ջրվեժ, Գառնի, Արտաշավան գյուղերում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, […] ...
11:38 23.02.2025
Անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին․ վարչապետի շնորհավորանքը՝ Նարա ՇլեպչյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով․ «Սիրելի՛ տիկին Շլեպչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով։ Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ: Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի […] ...