Երևանն ու Դուշանբեն պատրաստակամություն են հայտնել համագործակցության համակողմանի զարգացման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Երևանն ու Դուշանբեն պատրաստակամություն են հայտնել համագործակցության համակողմանի զարգացման

22:24 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին հայտնել են Տաջիկստանում ՀՀ դեսպանությունից:

«Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած՝ 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Է․Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս և դրական է գնահատում վերջինիս հեռանկարը։

Ողջույնի խոսքում նախագահ Է․Ռահմոնը, ներկայացնելով միջազգային ասպարեզում գործընկերների և բարեկամների շրջանակի ընդլայնմանը միտված՝ Դուշանբեի կողմից գործադրվող ջանքերն՝ առանձնանշել է, որ փոխըմբռնումն ու արգասաբեր միջպետական համագործակցությունն այսօր նոր նշանակություն են ձեռք բերում։

Բնութագրելով Տաջիկստանի հարաբերություններն արարողությանը մասնակցող դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կողմից ներկայացված երկրների հետ՝ Տաջիկստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանին և Տաջիկստանին կապում են ամուր բարեկամության վաղեմի ավանդույթներն, ինչպես նաև բարի վերաբերմունքն ու փոխադարձ ջերմ զգացմունքներ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել առ Երևանի և Դուշանբեի միջև համագործակցության համակողմանի զարգացում՝ երկկողմ փոխհարաբերություններում առկա բարենպաստ մթնոլորտի պայմաններում։

Հաջողություն մաղթելով դեսպաններին իրենց դիվանագիտական գործունեությունում՝ նախագահ Է․Ռահմոնը հույս է հայտնել, որ դեսպանների արդյունավետ գործունեությունը կծառայի ի շահ երկրների միջև բարեկամության և բազմակողմանի համագործակցության զարգացման և ամրապնդման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

12:45 23.02.2025

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հոսպիտալացվել է թոքաբորբով, հանգիստ գիշեր է անցկացրել ասթմայի նոպայից հետո, լրագրողներին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ «Գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Պապը հանգստացել է»,- հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նախօրեին պոնտիֆիկոսը շնչառական ասթմատիկ նոպա էր ստացել և նրան տրվել էր արհեստական ​​թթվածին: Մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ պապի […] ...

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ստիպել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին

12:28 23.02.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ստիպել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին և ողջ միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ազատ արձակելու պաղեստինցի բանտարկյալներին, ովքեր պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Իզզաթ ալ-Ռիշկայի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը խստորեն դատապարտում է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը հետաձգելու Իսրայելի որոշումը. այս քայլը ևս մեկ անգամ ցույց է […] ...

Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

12:16 23.02.2025

Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Գերմանիայում կիրակի օրը բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն: Ակնկալվում է, որ սրանից անմիջապես հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։ Գործակալությունը նշում է, որ ընտրությունների արդյունքը հավանաբար կորոշի Եվրոպայի արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը ուկրաինական ճգնաժամի և մայրցամաքի անվտանգության խնդիրների վերաբերյալ։ AP-ն […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

12:08 23.02.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Աբովյան, Հրազդան, Ապարան, Թալին, Վանաձոր, Գավառ, Մարտունի, Կապան, Սիսիան քաղաքներում, Ախուրյան, Հացավան, Արևաբույր, Ջրվեժ, Գառնի, Արտաշավան գյուղերում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, […] ...

Անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին․ վարչապետի շնորհավորանքը՝ Նարա Շլեպչյանին

11:38 23.02.2025

Անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին․ վարչապետի շնորհավորանքը՝ Նարա Շլեպչյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով․ «Սիրելի՛ տիկին Շլեպչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով։ Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ: Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի […] ...

Նիդերլանդների և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային հիմնախնդիրները

11:07 23.02.2025

Նիդերլանդների և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային հիմնախնդիրները

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կամպար Վելդքամպը հայտնել է, որ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի միջուկային խնդրին և ատոմի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման հնարավորությանը վերաբերող հարցեր։ «Ես խոսել եմ Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ Մերձավոր Արևելքում զարգացումների մասին, անդրադարձել եմ նաև Իրանի միջուկային ծրագրին և նոր միջուկային համաձայնագրի կնքման հնարավորությանը», – […] ...

BACK_TO_TOP