Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

21:26 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Այդ թվում Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում իրականացվում են մայթերից, բակային տարածքներից սառույցի և ձնամաքրման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքները ներկայացնում են վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները, ովքեր անում են հնարավորը` ապահովելով քաղաքի բնականոն կյանքը։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

12:56 23.02.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց […] ...

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

12:45 23.02.2025

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հոսպիտալացվել է թոքաբորբով, հանգիստ գիշեր է անցկացրել ասթմայի նոպայից հետո, լրագրողներին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ «Գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Պապը հանգստացել է»,- հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նախօրեին պոնտիֆիկոսը շնչառական ասթմատիկ նոպա էր ստացել և նրան տրվել էր արհեստական ​​թթվածին: Մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ պապի […] ...

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ստիպել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին

12:28 23.02.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ստիպել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին և ողջ միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ազատ արձակելու պաղեստինցի բանտարկյալներին, ովքեր պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Իզզաթ ալ-Ռիշկայի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը խստորեն դատապարտում է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը հետաձգելու Իսրայելի որոշումը. այս քայլը ևս մեկ անգամ ցույց է […] ...

Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

12:16 23.02.2025

Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Գերմանիայում կիրակի օրը բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն: Ակնկալվում է, որ սրանից անմիջապես հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։ Գործակալությունը նշում է, որ ընտրությունների արդյունքը հավանաբար կորոշի Եվրոպայի արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը ուկրաինական ճգնաժամի և մայրցամաքի անվտանգության խնդիրների վերաբերյալ։ AP-ն […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

12:08 23.02.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Աբովյան, Հրազդան, Ապարան, Թալին, Վանաձոր, Գավառ, Մարտունի, Կապան, Սիսիան քաղաքներում, Ախուրյան, Հացավան, Արևաբույր, Ջրվեժ, Գառնի, Արտաշավան գյուղերում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, […] ...

Անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին․ վարչապետի շնորհավորանքը՝ Նարա Շլեպչյանին

11:38 23.02.2025

Անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին․ վարչապետի շնորհավորանքը՝ Նարա Շլեպչյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով․ «Սիրելի՛ տիկին Շլեպչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով։ Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ: Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի […] ...

BACK_TO_TOP