20:55 22.02.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են եկել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու օգտին։ Այս մասին ասվում է քաղաքական գործիչների հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
«Նրանք քննարկել են Ուկրաինայում արդար և երկարաժամկետ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, նրանք համաձայնել են, որ Եվրոպան պետք է մեծացնի իր ջանքերը հավաքական եվրոպական անվտանգության հասնելու համար։ Վարչապետն ասել է, որ կշարունակի այս կարևոր քննարկումները առաջիկա օրերին և շաբաթներին, այդ թվում՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»,-հաղորդում է գրասենյակը:
Սթարմերի այցը ԱՄՆ նախատեսված է հաջորդ շաբաթ։
10:04 23.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց […] ...
10:00 23.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
01:29 23.02.2025
Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարներըՓետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի Դոմիկիներ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի […] ...
01:18 23.02.2025
Պուտին. Ռուսական զինված ուժերը կշարունակեն համալրվել նորագույն զինատեսակներովՌուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։ ...
01:12 23.02.2025
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Մասկի աշխատանքից` որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին անվանել է հայրենասեր և ասել, որ գոհ է նրա աշխատանքից՝ որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ելույթ ունենալով ամերիկյան կառավարությունում գերծախսերի դեմ պայքարի և բյուրոկրատիայի կրճատման մասին՝ Թրամփը նշեց DOGE-ի ստեղծումը։ «Իլոնը հիանալի գլուխ է հանում գործից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ […] ...
00:44 23.02.2025
Հայ լեռնադահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել ԹուրքիայումԹուրքիայի Ուլուդագ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում ProSki ակումբի սան Գեորգի Գալստյանը 10 պետությունների ներկայացուցիչների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել մարզիչ Արսեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը զբաղեցրել է 15-րդ տեղը: Հավելենք նաև, որ երեկ Գեորգին 4-րդն էր: ...