23:59 22.02.2025
Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։
Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին:
«Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող շարունակել արդյունավետորեն ծառայել որպես Շոն Կոմբսի փաստաբան», – գրել է նա միջնորդության մեջ:
Ռիկոն նաև ավելացրել է, որ հրաժարվելու իր որոշումը թույլ կտա գործը շարունակել և դատավարությունը սկսել առանց հետաձգման:
2024-ի սեպտեմբերի 17-ին Քոմբսին ձերբակալել են այն բանից հետո, երբ ատենակալները նրան մեղադրանք են առաջադրել: P. Diddy-ին սպառնում է ցմահ ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի երեք հոդվածներով՝ շանտաժի, մարդկանց թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով և մարդկանց մարմնավաճառության նպատակով տեղափոխելու համար:
13:36 23.02.2025
Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է և բուքՄարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է եւ բուք։ Կապալառու կազմակերպությունը շուրջօրյա աշխատանք է կատարում՝ աղ-ավազով մշակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:30 23.02.2025
Բժիշկը հորդորում է երեխաների սննդակարգից բացառել մի քանի տեսակի սնունդՈրոշ մթերքներ, որոնք նախատեսված են որպես հատուկ երեխաների համար ստեղծված, կարող են վնասակար լինել երեխայի համար, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Իր Telegram ալիքում բժիշկը կոչ է արել բացառել երեխաների սննդակարգից սննդային մի քանի խմբեր։ Առաջին հերթին նա խորհուրդ է տվել հրաժարվել վերամշակված մթերքներից, ինչպիսիք են՝ պանրիկն ու երշիկեղենը։ Դրանք ծանրաբեռնում են լյարդը և ստամոքսը, […] ...
13:22 23.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ: ...
12:56 23.02.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց […] ...
12:45 23.02.2025
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասինՀռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հոսպիտալացվել է թոքաբորբով, հանգիստ գիշեր է անցկացրել ասթմայի նոպայից հետո, լրագրողներին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ «Գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Պապը հանգստացել է»,- հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նախօրեին պոնտիֆիկոսը շնչառական ասթմատիկ նոպա էր ստացել և նրան տրվել էր արհեստական թթվածին: Մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ պապի […] ...
12:28 23.02.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ստիպել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին և ողջ միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ազատ արձակելու պաղեստինցի բանտարկյալներին, ովքեր պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Իզզաթ ալ-Ռիշկայի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը խստորեն դատապարտում է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը հետաձգելու Իսրայելի որոշումը. այս քայլը ևս մեկ անգամ ցույց է […] ...