18:24 22.02.2025
Ռումինիայի նախագահի թեկնածու Կալին Գեորգեսկուն քննադատել է երկրի իշխանություններին՝ մեղադրելով նրանց ժողովրդավարությունը խարխլելու մեջ և խոստացել, որ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում արգելելու է ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները։
Շաբաթ օրը Ժորժեսկուի կողմնակիցները Բուխարեստում մասնակցել են բողոքի զանգվածային ակցիայի՝ պահանջելով վերսկսել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Հանրահավաքը առցանց հեռարձակվում է սոցիալական ցանցերում և ընդդիմությանը մոտ կանգնած լրատվամիջոցներով։
«Ցավում եմ, որ գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ ստեղծել են «զուգահեռ պետություն», խարխլում են ժողովրդավարությունը, ոտնահարում մարդու իրավունքները և գողանում ընտրությունները։
Բայց Ռումինիայում Սորոսի դարաշրջանն արդեն ավարտվել է։ Ես բոլոր ջանքերը կգործադրեմ երկրում արգելելու Սորոսի ցանցը. սա կլինի իմ նախագահական մանդատի առանցքային նպատակներից մեկը»,- ասել է Ժորժեսկուն։
Ավելի վաղ հանրահավաքում աջակողմյան «Ալյանս հանուն ռումինացիների միավորման» (AUR) կուսակցության ներկայացուցիչ Ադրիան Օհաչին հայտարարել էր, որ Ժորժեսկուի պաշտպանության համար հավաքվել է ավելի քան 200 հազար ստորագրություն։
01:29 23.02.2025
Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարներըՓետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի Դոմիկիներ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի […] ...
01:18 23.02.2025
Պուտին. Ռուսական զինված ուժերը կշարունակեն համալրվել նորագույն զինատեսակներովՌուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։ ...
01:12 23.02.2025
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Մասկի աշխատանքից` որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին անվանել է հայրենասեր և ասել, որ գոհ է նրա աշխատանքից՝ որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ելույթ ունենալով ամերիկյան կառավարությունում գերծախսերի դեմ պայքարի և բյուրոկրատիայի կրճատման մասին՝ Թրամփը նշեց DOGE-ի ստեղծումը։ «Իլոնը հիանալի գլուխ է հանում գործից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ […] ...
00:44 23.02.2025
Հայ լեռնադահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել ԹուրքիայումԹուրքիայի Ուլուդագ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում ProSki ակումբի սան Գեորգի Գալստյանը 10 պետությունների ներկայացուցիչների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել մարզիչ Արսեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը զբաղեցրել է 15-րդ տեղը: Հավելենք նաև, որ երեկ Գեորգին 4-րդն էր: ...
00:23 23.02.2025
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել էՀռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։ «Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր […] ...
00:12 23.02.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներումԳազամատակարարման վթարային դադարեցում Անտառային, Վաղարշյան, Լեռ Կամսար, Սոսեի փողոցներում: Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 22-ին ժամը 22։15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Անտառային 190, 160/1, 160/2, Վաղարշյան 2, 4 հասցեների, Լեռ Կամսար, Սոսեի փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց […] ...