ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--6.91 oC

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին

17:00 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 14-րդ նիստին։

Հանդիպման շրջանակում Աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերելի քննարկված մի շարք հարցերի, ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման ու այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավահավասարության մարմնի կարգավիճակում գործունեության համար անհրաժեշտ մարդկային, ֆինանսական, տեխնիկական ռեսուրսների առկայության կարևորությանը։

Նինա Փիրումյանն իր խոսքում նաև արձանագրել է, որ անհրաժեշտ ռեսուրսների ապահովման կարևորության մասին է նշել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը՝ 2024 թվականի գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհելով վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ:

Աշխատակազմի գլխավոր քարտուղարը հաջորդիվ անդրադարձ է կատարել փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման հարցին՝ շեշտադրելով փաստաբանական համայնքի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Պաշտպանի շարունակական հանդիպումներն ու ձեռնարկված քայլերը։

Նինա Փիրումյանն անդրադարձել է նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում պետության՝ ՄԱԿ համապատասխան կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների վիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներին, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ 2023 թվականի զեկույցի կատարման վիճակին, ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։

Քննարկված հարցերը շարունակական դիտարկման առարկա են ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության շրջանակներում կայացվող հետագա հանդիպումներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

10:57 23.02.2025

Նեթանյահուն հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը անորոշ ժամանակով հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը՝ համաձայն ՀԱՄԱՍ խմբավորման հետ պայմանավորվածության, հայտնում է The Times of Israel-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են. «ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ խախտումների լույսի ներքո, ներառյալ մեր պատանդների արժանապատվությունը նվաստացնող արարողությունները և մեր պատանդներին քարոզչական նպատակներով օգտագործելը, որոշում է կայացվել հետաձգել […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

10:33 23.02.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Կիրակի առավոտյան Արեգակի վրա M դասի ուժեղ բռնկում է գրանցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Փետրվարի 23-ին 23 րոպե տևողությամբ M4.9 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում 4001 (N25W82) ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

10:04 23.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:00 23.02.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարները

01:29 23.02.2025

Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարները

Փետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի Դոմիկիներ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի […] ...

Պուտին. Ռուսական զինված ուժերը կշարունակեն համալրվել նորագույն զինատեսակներով

01:18 23.02.2025

Պուտին. Ռուսական զինված ուժերը կշարունակեն համալրվել նորագույն զինատեսակներով

Ռուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական ​​կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։ ...

BACK_TO_TOP