Սերժ Թանկյանը Հայաստանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Սերժ Թանկյանը Հայաստանում է

10:00 12.10.2017

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երեկ ուշ երեկոյան ժամանել է Հայաստան: Երաժիշտը օդանավակայանում լրագրողներին ասել է, որ շատ ուրախ է հայրենիք կրկին գալու համար, սակայն իր այցի իրական նպատակի մասին խոսել չի ցանկացել՝ հարցը շրջանցելով հումորային պատասխանով. «Ես պատրաստվում եմ բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև, միջուկային զենքի վերաբերյալ: Նրանք ինձ դարձրել են պատասխանատու անձ բոլոր միջուկային բանակցությունները վարելու համար»:

Tert.am-ի հաղորդմամբ՝ Սերժ Թանկյանը Հայաստանում պատրաստվում է այցելել տարբեր վայրեր, իսկ համերգին այս տարի սպասել պետք չէ։ Թանկյանը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, համերգով հանդես կգա հաջորդ տարվա գարնանը:

Shantnews-ին, սակայն, հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի  Թանկյանի սիմֆոնիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

19:26 18.04.2025

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ: Ծառատունկը նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի, կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա […] ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

19:16 18.04.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ […] ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

19:08 18.04.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ ...

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

19:00 18.04.2025

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

18:54 18.04.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...

BACK_TO_TOP