Գազատար է վնասվել. Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--5.91 oC

Գազատար է վնասվել. Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է

20:43 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրիայի կանցլերի պաշտոնակատարը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

20:13 22.02.2025

Ավստրիայի կանցլերի պաշտոնակատարը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար և հանրապետության կանցլերի պաշտոնակատար Ալեքսանդր Շալենբերգը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից և չի միանալու նոր կառավարությանը։ «Ինչպես ասում էին հին հույները, կյանքում միակ հաստատունը փոփոխությունն է: Ավստրիայի դաշնային կառավարության անդամ լինելուց գրեթե վեց տարի հետո ես որոշեցի, որ ժամանակն է փոփոխությունների: Այս որոշումը հանկարծակի չի եկել. […] ...

Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

20:05 22.02.2025

Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Բաղրամյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 22.02.2025

SHANTNEWS

Դուբայի թագաժառանգ արքայազնը պարաշյուտով թռչել է ամենաբարձր երկնաքերից

19:51 22.02.2025

Դուբայի թագաժառանգ արքայազնը պարաշյուտով թռչել է ամենաբարձր երկնաքերից

ԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկ է կատարել աշխարհի ամենաբարձր երկնաքերից՝ Դուբայում Բուրջ Խալիֆայից։ Դուբայի թագաժառանգն իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Շեյխ Համդանը հայտնի է տարբեր էքստրեմալ սպորտաձեւերի […] ...

Լրատվամիջոցները հայտնել են պաշտպանական ծախսերն ավելացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետի ծրագրերի մասին

19:40 22.02.2025

Լրատվամիջոցները հայտնել են պաշտպանական ծախսերն ավելացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետի ծրագրերի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փետրվարի 27-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ մտադիր է հայտարարել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ի 2,3%-ից հասցնելու ժամկետների մասին, ինչին Լոնդոնը, ամենայն հավանականությամբ, մտադիր է հասնել մինչև 2030 թվականը, գրում է Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Սթարմերը բազմիցս խոստացել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5%-ի, սակայն հրաժարվել է ժամկետներ տալ: Նա ասել […] ...

Օրբան. Ուկրաինան երբեք չի դառնա ԵՄ անդամ

19:28 22.02.2025

Օրբան. Ուկրաինան երբեք չի դառնա ԵՄ անդամ

Ուկրաինան երբեք չի միանա Եվրամիությանը, եթե գործի հակառակ Հունգարիայի շահերին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում անցած տարվա քաղաքական արդյունքների և իր կառավարության առաջնահերթությունների վերաբերյալ: «Ուկրաինան կդառնա՞ Եվրամիության անդամ»,- հարցրել է կառավարության ղեկավարը։ «Սա կորոշեն հունգարացիները»,- ասել է Օրբանը: Նա ընդգծել է, որ «հակառակ Հունգարիայի և հունգարացիների շահերին՝ Ուկրաինան երբեք […] ...

BACK_TO_TOP