21:28 21.02.2025
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։
1/8 եզրափակիչ.
«Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա» (Պորտուգալիա)
«Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա)
«Բորաց» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ» (Ավստրիա)
«Մյոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան)
«Յագելոնիա» (Լեհաստան) – «Սերքլ Բրյուգե» (Բելգիա)
«Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա)
«Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա)
«Կոպենհագեն» (Դանիա) – «Չելսի» (Անգլիա)
Առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
Քառորդ եզրափակիչ
«Բետիս»/«Վիտորիա» – «Յագելոնիա»/«Սերքլ Բրյուգե»
«Ցելյե»/«Լուգանո» – «Պանատինայկոս»/«Ֆիորենտինա»
«Կոպենհագեն»/«Չելսի» – «Մյոլդե»/«Լեգիա»
«Պաֆոս»/«Դյուրգորդեն» – «Բորաց»/«Ռապիդ»
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2025թ․ մարտի 6-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 13-ին։
20:45 22.02.2025
ԱՄՆ-ը Ուկրաինայի վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը քվեարկության կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. ReutersԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կառաջարկի քվեարկել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, դա կարվի մինչ ամերիկյան բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ներկայացվելը։ Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ Reuters-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Միաժամանակ, ամերիկյան բանաձեւի տեքստը ուրբաթ օրը փոխանցվել է Անվտանգության խորհրդի անդամ երկրների […] ...
20:30 22.02.2025
Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու Թրամփի հանձնառության մասինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու մտադրության մասին, ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ՝ վերահաստատելու նախագահ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, այդ թվում՝ ՄԱԿ-ի […] ...
20:23 22.02.2025
Հունաստանի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակըՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է որոշի իր համար ընդունելի խաղաղության շրջանակը, հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին իրադարձությունները՝ Հունաստանի վարչապետը հաստատել է, որ Ուկրաինան պետք է որոշի իր երկրի համար խաղաղության ընդունելի շրջանակը, և որ առանց Ուկրաինայի ոչինչ չի կարող […] ...
20:13 22.02.2025
Ավստրիայի կանցլերի պաշտոնակատարը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱվստրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար և հանրապետության կանցլերի պաշտոնակատար Ալեքսանդր Շալենբերգը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից և չի միանալու նոր կառավարությանը։ «Ինչպես ասում էին հին հույները, կյանքում միակ հաստատունը փոփոխությունն է: Ավստրիայի դաշնային կառավարության անդամ լինելուց գրեթե վեց տարի հետո ես որոշեցի, որ ժամանակն է փոփոխությունների: Այս որոշումը հանկարծակի չի եկել. […] ...
20:05 22.02.2025
Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՓետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Բաղրամյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […] ...