20:16 21.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցաբար։
Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
Արարատի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
20:05 22.02.2025
Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՓետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Բաղրամյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […] ...
19:51 22.02.2025
Դուբայի թագաժառանգ արքայազնը պարաշյուտով թռչել է ամենաբարձր երկնաքերիցԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկ է կատարել աշխարհի ամենաբարձր երկնաքերից՝ Դուբայում Բուրջ Խալիֆայից։ Դուբայի թագաժառանգն իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Շեյխ Համդանը հայտնի է տարբեր էքստրեմալ սպորտաձեւերի […] ...
19:40 22.02.2025
Լրատվամիջոցները հայտնել են պաշտպանական ծախսերն ավելացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետի ծրագրերի մասինՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փետրվարի 27-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ մտադիր է հայտարարել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ի 2,3%-ից հասցնելու ժամկետների մասին, ինչին Լոնդոնը, ամենայն հավանականությամբ, մտադիր է հասնել մինչև 2030 թվականը, գրում է Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Սթարմերը բազմիցս խոստացել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5%-ի, սակայն հրաժարվել է ժամկետներ տալ: Նա ասել […] ...
19:28 22.02.2025
Օրբան. Ուկրաինան երբեք չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան երբեք չի միանա Եվրամիությանը, եթե գործի հակառակ Հունգարիայի շահերին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում անցած տարվա քաղաքական արդյունքների և իր կառավարության առաջնահերթությունների վերաբերյալ: «Ուկրաինան կդառնա՞ Եվրամիության անդամ»,- հարցրել է կառավարության ղեկավարը։ «Սա կորոշեն հունգարացիները»,- ասել է Օրբանը: Նա ընդգծել է, որ «հակառակ Հունգարիայի և հունգարացիների շահերին՝ Ուկրաինան երբեք […] ...
19:17 22.02.2025
Սթարմերը Զելենսկիին խոստացել է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի ինքնիշխանության կարևորությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավարի և Զելենսկիի հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինան «պետք է լինի պատերազմի ավարտի ցանկացած բանակցությունների կենտրոնական մասնակիցը, և որ […] ...