21:52 21.02.2025
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի թիմը տնային խաղում 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին: Սա Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է:
Նաև վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: Մեկական գոլով աչքի են ընկել Մարալ Արթինը, Օքսանա Պիզլովան ու Աննա Դալլաքյանը:
Հայաստանի ու Լիխտենշտայնի հավաքականների հետ նույն խմբում են նաև Լյուքսեմբուրգի ու Ղազախստանի թիմերը: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի փետրվարի 25-ին՝ ընդունելով Ղազախստանի թիմին:
21:00 22.02.2025
Մեր ընտրությունը Թրամփի և Պուտինի միջև չէ. զրույց Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ«Հեռանկարն» այսօր Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները: Կարևոր ու գլխավոր իրադարձությունները վերջին օրերին առավելապես ամերիկյան նոր վարչակազմի ու Թրամփի շուրջ են տեղի ունենում: Թրամփը Զելենսկուն է մեղադրում, ասում է բռնակալ, մյուս կողմից պատրաստվում է Պուտինի հետ հանդիպմանը: Ի՞նչ է սա նշանակում, և արդյոք այս զարգացումները նոր […] ...
20:55 22.02.2025
Սթարմերը և ֆոն դեր Լայենը հանդես են եկել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության օգտինՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են եկել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու օգտին։ Այս մասին ասվում է քաղաքական գործիչների հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ «Նրանք քննարկել են Ուկրաինայում արդար և երկարաժամկետ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, նրանք համաձայնել են, որ Եվրոպան պետք է մեծացնի իր ջանքերը հավաքական եվրոպական […] ...
20:45 22.02.2025
ԱՄՆ-ը Ուկրաինայի վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը քվեարկության կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. ReutersԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կառաջարկի քվեարկել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, դա կարվի մինչ ամերիկյան բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ներկայացվելը։ Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ Reuters-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Միաժամանակ, ամերիկյան բանաձեւի տեքստը ուրբաթ օրը փոխանցվել է Անվտանգության խորհրդի անդամ երկրների […] ...
20:37 22.02.2025
Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջԵրևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարախել, որում, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի՛ երևանցիներ, Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։ Հորդորում ենք չտրամադրել որևէ […] ...
20:23 22.02.2025
Հունաստանի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակըՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է որոշի իր համար ընդունելի խաղաղության շրջանակը, հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին իրադարձությունները՝ Հունաստանի վարչապետը հաստատել է, որ Ուկրաինան պետք է որոշի իր երկրի համար խաղաղության ընդունելի շրջանակը, և որ առանց Ուկրաինայի ոչինչ չի կարող […] ...
20:13 22.02.2025
Ավստրիայի կանցլերի պաշտոնակատարը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱվստրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար և հանրապետության կանցլերի պաշտոնակատար Ալեքսանդր Շալենբերգը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից և չի միանալու նոր կառավարությանը։ «Ինչպես ասում էին հին հույները, կյանքում միակ հաստատունը փոփոխությունն է: Ավստրիայի դաշնային կառավարության անդամ լինելուց գրեթե վեց տարի հետո ես որոշեցի, որ ժամանակն է փոփոխությունների: Այս որոշումը հանկարծակի չի եկել. […] ...