Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ

18:34 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելայի հետ:

Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցության նոր հեռանկարներ կբացվեն:

Անդրադառնալով երկու երկրների ընդհանուր արժեհամակարգին՝ կողմերը երկուստեք կարևորել են նաև սփյուռքի դերն ու ներուժը:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության ոլորտում կատարվող բարեփոխումները՝ անդրադառնալով ոլորտի առանցքային ծրագրերին: Այս համատեքստում կարևորվել է փորձի փոխանակումը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Նախարարի տեղակալը հատկապես շեշտել է համատեղ մշակութային նախաձեռնությունների իրականացումը հնագիտության, պատմության և մշակույթի, թանգարանների, երաժշտության, կինոյի, պարարվեստի ոլորտներում՝ վստահություն հայտնելով, որ առկա է համագործակցության մեծ ներուժ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելան ներկայացրել է նաև Դոմինիկյան Հանրապետությունում կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտային քարտեզում իր տեղն ամրապնդելու ուղղությամբ՝ հյուրընկալելով մի շարք մարզական խոշոր միջոցառումներ, որոնց Դոմինիկյան Հանրապետության մարզիկների մասնակցությունը ևս խրախուսելի է: Այս համատեքստում քննարկվել է երկու երկրների համապատասխան ֆեդերացիաների միջև համագործակցային կապերի զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սթարմերը Զելենսկիին խոստացել է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի ինքնիշխանության կարևորությունը

19:17 22.02.2025

Սթարմերը Զելենսկիին խոստացել է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի ինքնիշխանության կարևորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավարի և Զելենսկիի հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինան «պետք է լինի պատերազմի ավարտի ցանկացած բանակցությունների կենտրոնական մասնակիցը, և որ […] ...

Բելգիան պատրաստ է զինադադարից հետո զինվորներ ուղարկել Ուկրաինա

19:08 22.02.2025

Բելգիան պատրաստ է զինադադարից հետո զինվորներ ուղարկել Ուկրաինա

Բելգիան, Ֆրանսիային հետևելով, պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, բայց միայն հրադադարից հետո՝ օդային աջակցությամբ և անվտանգության երաշխիքներով, Sudinfo թերթին տված հարցազրույցում ասել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։ «Երբ կա հրադադարի համաձայնագիր, երբ կան խաղաղապահների օգտագործման հստակ կանոններ, երբ կա օդային աջակցություն, նման պայմաններում ես պատրաստ եմ բելգիացի զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ Բայց սա անվտանգության երաշխիքներ […] ...

Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ Բեռլինում ցույցեր են տեղի ունենում

18:58 22.02.2025

Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ Բեռլինում ցույցեր են տեղի ունենում

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) ընտրությունների նախօրեին Բեռլինում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնք կազմակերպել են տարբեր քաղաքական հայացքների ներկայացուցիչները։ Գերմանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաների հետ կապված մի քանի փողոցներ արգելափակվել են, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Քաղաքում հերթապահություն են իրականացնում ոստիկանական մեծ ուժեր։ Կեսօրին մոտ աջ ծայրահեղականների երթին մասնակցել է մոտ 100 մարդ։ Նրանց նպատակն էր քայլել Ֆրիդրիխշտրասե […] ...

Ֆիլիպո. Մակրոնը կարող է նվաստացվել Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառով

18:46 22.02.2025

Ֆիլիպո. Մակրոնը կարող է նվաստացվել Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ, նրա համար կարող է նվաստացում լինել՝ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի հետ ունեցած դիրքորոշումների տարբերության պատճառով։ Այս կարծիքն է հայտնել ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Կարծես նրան կանչել են, կարծում եմ՝ դժվար խոսակցություն կունենա, որպես կանոն, երբ նա հանդիպում է Թրամփի հետ, դրան միշտ […] ...

Սոֆիայում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել Բուլղարիայի՝ եվրոգոտի մտնելու դեմ

18:35 22.02.2025

Սոֆիայում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել Բուլղարիայի՝ եվրոգոտի մտնելու դեմ

Սոֆիայում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել Բուլղարիայում միասնական եվրոպական արժույթի ներդրման դեմ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ցույցի կազմակերպիչը, որը մի քանի ժամով արգելափակել էր երթեւեկությունը Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնում եւ բախումների հանգեցրել ցուցարարների ու ոստիկանների միջեւ: «Մենք պայքարում ենք ի պաշտպանություն բուլղարական լևի և Բուլղարիայում եվրոյի ներդրման դեմ: Մենք բողոքում ենք Բուլղարիայի բռնի ընդգրկման […] ...

Ռումինիայի նախագահի թեկնածուն խոստացել է արգելել Սորոսի հիմնադրամը

18:24 22.02.2025

Ռումինիայի նախագահի թեկնածուն խոստացել է արգելել Սորոսի հիմնադրամը

Ռումինիայի նախագահի թեկնածու Կալին Գեորգեսկուն քննադատել է երկրի իշխանություններին՝ մեղադրելով նրանց ժողովրդավարությունը խարխլելու մեջ և խոստացել, որ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում արգելելու է ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները։ Շաբաթ օրը Ժորժեսկուի կողմնակիցները Բուխարեստում մասնակցել են բողոքի զանգվածային ակցիայի՝ պահանջելով վերսկսել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Հանրահավաքը առցանց հեռարձակվում է սոցիալական ցանցերում և […] ...

BACK_TO_TOP