00:16 22.02.2025
Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը:
2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին:
««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն աճուրդի եմ հանում: Երբեք չէի մտածի, որ նման բան կգրեմ»,- գրել է նորվեգացին:
Կառլսենը նաև հայտնել է, որ աճուրդից ստացած գումարը կփոխանցի երեխաների օգնության հիմնադրամի:
22:54 22.02.2025
2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոցՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Փարաքարում արված և մեկնարկող աշխատանքների մասին: Ֆեյսբուքի իր էջում նախարարը մասնավորապես գրել է. «2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց, որոնց շինարարական աշխատանքների արժեքը շուրջ 4 միլիարդ դրամ է։ Ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները, հիմնանորոգվել է շուրջ […] ...
22:38 22.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:30-ի դրությամբՓետրվարի 22-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […] ...
22:24 22.02.2025
Երևանն ու Դուշանբեն պատրաստակամություն են հայտնել համագործակցության համակողմանի զարգացմանՏաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին հայտնել են Տաջիկստանում ՀՀ դեսպանությունից: «Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած՝ 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Է․Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես […] ...
22:13 22.02.2025
Արագածոտնում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվելՓետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Նոր Երզնկա-Եղվարդ H6 ավտոճանապարհի 9 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարազատ Առաքելյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի […] ...
21:54 22.02.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերըՓետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի […] ...