17:05 21.02.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմա քաղաքում մասնակցել է «Made by Armenians» 2025 ցուցահանդեսին։
Միջոցառմանը ներկա են եղել Ռաս Ալ-Խայմայի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին, Ռաս Ալ-Խայմայի Առևտրի պալատի նախագահ Մոհամեդ Ալ-Նուայիմին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև գործարարներ, ներդրողներ և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄԷ-ից ու այլ երկրներից։
Բացման արարողության ընթացքում նախարարը նշել է․
«Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն։ 2024 թվականին մեր առևտրաշրջանառությունն գերազանցել է 5.7 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով։ Հայկական ապրանքների արտահանումը դեպի ԱՄԷ զգալիորեն ընդլայնվել է, ինչը վկայում է աճող պահանջարկի և մեր գործարար կապերի ամրապնդման մասին։ Համանման միջոցառումները տնտեսական համագործակցության խորացման, ներդրումների խթանման և առևտրային հնարավորությունների ընդլայնման մեր ընդհանուր տեսլականի արտացոլումն են»։
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են գործարար հանդիպումներ և մշակութային միջոցառումներ։ Այն բաց կլինի մինչ փետրվարի 22-ը։
19:17 22.02.2025
Սթարմերը Զելենսկիին խոստացել է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի ինքնիշխանության կարևորությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավարի և Զելենսկիի հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինան «պետք է լինի պատերազմի ավարտի ցանկացած բանակցությունների կենտրոնական մասնակիցը, և որ […] ...
19:08 22.02.2025
Բելգիան պատրաստ է զինադադարից հետո զինվորներ ուղարկել ՈւկրաինաԲելգիան, Ֆրանսիային հետևելով, պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, բայց միայն հրադադարից հետո՝ օդային աջակցությամբ և անվտանգության երաշխիքներով, Sudinfo թերթին տված հարցազրույցում ասել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։ «Երբ կա հրադադարի համաձայնագիր, երբ կան խաղաղապահների օգտագործման հստակ կանոններ, երբ կա օդային աջակցություն, նման պայմաններում ես պատրաստ եմ բելգիացի զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ Բայց սա անվտանգության երաշխիքներ […] ...
18:58 22.02.2025
Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ Բեռլինում ցույցեր են տեղի ունենումԲունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) ընտրությունների նախօրեին Բեռլինում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնք կազմակերպել են տարբեր քաղաքական հայացքների ներկայացուցիչները։ Գերմանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաների հետ կապված մի քանի փողոցներ արգելափակվել են, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Քաղաքում հերթապահություն են իրականացնում ոստիկանական մեծ ուժեր։ Կեսօրին մոտ աջ ծայրահեղականների երթին մասնակցել է մոտ 100 մարդ։ Նրանց նպատակն էր քայլել Ֆրիդրիխշտրասե […] ...
18:46 22.02.2025
Ֆիլիպո. Մակրոնը կարող է նվաստացվել Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառովՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ, նրա համար կարող է նվաստացում լինել՝ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի հետ ունեցած դիրքորոշումների տարբերության պատճառով։ Այս կարծիքն է հայտնել ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Կարծես նրան կանչել են, կարծում եմ՝ դժվար խոսակցություն կունենա, որպես կանոն, երբ նա հանդիպում է Թրամփի հետ, դրան միշտ […] ...
18:35 22.02.2025
Սոֆիայում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել Բուլղարիայի՝ եվրոգոտի մտնելու դեմՍոֆիայում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել Բուլղարիայում միասնական եվրոպական արժույթի ներդրման դեմ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ցույցի կազմակերպիչը, որը մի քանի ժամով արգելափակել էր երթեւեկությունը Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնում եւ բախումների հանգեցրել ցուցարարների ու ոստիկանների միջեւ: «Մենք պայքարում ենք ի պաշտպանություն բուլղարական լևի և Բուլղարիայում եվրոյի ներդրման դեմ: Մենք բողոքում ենք Բուլղարիայի բռնի ընդգրկման […] ...
18:24 22.02.2025
Ռումինիայի նախագահի թեկնածուն խոստացել է արգելել Սորոսի հիմնադրամըՌումինիայի նախագահի թեկնածու Կալին Գեորգեսկուն քննադատել է երկրի իշխանություններին՝ մեղադրելով նրանց ժողովրդավարությունը խարխլելու մեջ և խոստացել, որ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում արգելելու է ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները։ Շաբաթ օրը Ժորժեսկուի կողմնակիցները Բուխարեստում մասնակցել են բողոքի զանգվածային ակցիայի՝ պահանջելով վերսկսել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Հանրահավաքը առցանց հեռարձակվում է սոցիալական ցանցերում և […] ...