Մայրենի լեզվի միջազգային օր․ դպրոցականները ներկայացրել են ազգային փոքրամասնությունների մշակույթին վերաբերող նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--3.91 oC

Մայրենի լեզվի միջազգային օր․ դպրոցականները ներկայացրել են ազգային փոքրամասնությունների մշակույթին վերաբերող նախագծեր

11:29 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակից դպրոցներին ու շնորհակալություն հայտնել նախաձեռնությանն արձագանքելու և օրը յուրահատուկ բովանդակությամբ լցնելու համար։

«Այս տարի 25-րդ անգամ անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված Մայրենիի միջազգային օրը: Ձեր նախագծերը, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների մշակույթների ներկայացմանը, մի կողմից կրթական գործընթացի մաս են, մյուս կողմից օգնում են ավելի լավ ճանաչել մեր երկրում ապրող փոքրամասնություններին և ինքներս մեզ, քանի որ դրանք Հայաստանի մի մասն են»,- դիմելով դպրոցականներին՝ ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հանրակրթության նոր չափորոշչով առանձնահատուկ ընդգծվում է ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի և պատմության ճանաչողությունը, որը համակեցության ընդհանուր կանոն է, ինչպես նաև ինքնաճանաչողության ճանապարհ։

«Վստահ եմ, որ ճանաչողության այս փորձն օգնում է առավել ուշադիր, նրբանկատ ու հետևողական լինել փոքր թվացող հարցերում, որոնցից կախված է նաև հանրային կյանքի որակը»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցներին կատարած աշխատանքի համար:

ԿԳՄՍ նախարարության կողմից նախապես բոլոր դպրոցներին ուղարկվել է շրջաբերական գրություն, որպեսզի երկրորդ կիսամյակի նախագծային աշխատանքների շրջանակում սովորողներն իրականացնեն ազգային փոքրամասնությունների լեզուն և մշակույթն ուսումնասիրող նախագծային աշխատանքներ:

Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից հաղթող է ճանաչվել 2-ական դպրոց։ Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառմանը վերջինները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։

Նախարարն ու հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել նախագծերին, հետաքրքրվել՝ ինչ ուսումնասիրություն են կատարել աշակերտները, այդ ընթացքում ինչ նոր գիտելիք են ձեռք բերել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ և այլն:

Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ աշակերտներն ընդգծել են, որ ուսումնասիրության ընթացքում հանդիպել են ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքների հետ, ծանոթացել նրանց ավանդույթներին, խոհանոցին, պատմությանը և նախագծերն իրականացրել նաև նրանց օգնությամբ: Երեխաներին հատկապես տպավորել են ազգային փոքրամասնությունների ծեսերը, կրոնական առանձնահատկությունները: Այն աշակերտները, որոնք նախագծերի շրջանակում չեն հանդիպել ազգային փոքրամասնությունների հետ, վստահեցրել են, որ մեծ է ցանկությունը հանդիպելու, ծանոթանալու և շփվելու իրենց հասակակից այլազգիների հետ:

Մասնակից աշակերտները շնորհանդեսից հետո աբոնեմենտային ծրագրի շրջանակում դիտել են «Պատվի համար» ներկայացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայի նախագահի թեկնածուն խոստացել է արգելել Սորոսի հիմնադրամը

18:24 22.02.2025

Ռումինիայի նախագահի թեկնածուն խոստացել է արգելել Սորոսի հիմնադրամը

Ռումինիայի նախագահի թեկնածու Կալին Գեորգեսկուն քննադատել է երկրի իշխանություններին՝ մեղադրելով նրանց ժողովրդավարությունը խարխլելու մեջ և խոստացել, որ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում արգելելու է ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները։ Շաբաթ օրը Ժորժեսկուի կողմնակիցները Բուխարեստում մասնակցել են բողոքի զանգվածային ակցիայի՝ պահանջելով վերսկսել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Հանրահավաքը առցանց հեռարձակվում է սոցիալական ցանցերում և […] ...

Լեհաստանը հնարավոր չի համարում ԱՄՆ-ի կողմից Կիևի համար Starlink կապի պայմանագրի խզումը

18:12 22.02.2025

Լեհաստանը հնարավոր չի համարում ԱՄՆ-ի կողմից Կիևի համար Starlink կապի պայմանագրի խզումը

Լեհաստանի թվայնացման նախարար Քշիշտոֆ Գավկովսկին ասել է, որ ամերիկյան իշխանությունների համար հնարավոր չէ խզել Starlink տերմինալների միջոցով Կիևին արբանյակային կապի ծառայություններ տրամադրելու պայմանագիրը, քանի որ Վարշավան նույնպես այս համաձայնագրի կողմ է։ «Լեհաստանը գնեց «Starlink» տերմինալներ, որոնք նրանք այնուհետև փոխանցեցին Ուկրաինային, և մենք կշարունակենք վճարել արբանյակային ինտերնետի բաժանորդագրությունը Ուկրաինայի համար»,-ասել է նա: Փետրվարի 22-ին Reuters-ը, հղում […] ...

SHANTNEWS

18:00 22.02.2025

SHANTNEWS

Իսրայելի պաշտպանության բանակը ստացել է Գազայում փետրվարի 22-ին ազատ արձակված վեց պատանդներից վերջինին

17:50 22.02.2025

Իսրայելի պաշտպանության բանակը ստացել է Գազայում փետրվարի 22-ին ազատ արձակված վեց պատանդներից վերջինին

Իսրայելցի զինվորականները Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ստացել են Գազայի հատվածում ազատ արձակված ևս մեկ պատանդի, նա այժմ գնում է Իսրայելի տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի քաղաքացի Հիշամ ալ-Սեյիդն այժմ հատել է Իսրայելի սահմանը Իսրայելի պաշտպանության բանակի և Գլխավոր անվտանգության ծառայության զորքերի հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նա պաղեստինյան անկլավում է […] ...

Դոդոն. Մոլդովայում ընդդիմության բողոքի ակցիաները մարտին կուժեղանան

17:38 22.02.2025

Դոդոն. Մոլդովայում ընդդիմության բողոքի ակցիաները մարտին կուժեղանան

Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության (PSRM) ղեկավար, երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ մարտին Մոլդովայում հակակառավարական ցույցերը կուժեղանան։ «Հաջորդ բողոքը կունենանք մարտին, այն կլինի երեք անգամ ավելի մեծ, քանի որ երկրի հյուսիսային ու հարավային շրջաններից մարդիկ են լինելու, այսօր մենք առաջին քայլն արեցինք։ Մենք կոչ ենք անում մյուս ընդդիմադիր կուսակցություններին լինել այստեղ մեզ հետ»,- […] ...

L’ESSOR. Սահելի նահանգների համադաշնության երկրներն ընդունել են ընդհանուր դրոշ

17:28 22.02.2025

L’ESSOR. Սահելի նահանգների համադաշնության երկրներն ընդունել են ընդհանուր դրոշ

Սահելի նահանգների համադաշնության երկրների նախարարները հաստատել են Բամակոյում (Մալի) միասնական միավորման դրոշը։ Այս մասին հայտնում է Մալիական L’ESSOR թերթը։ Դրոշը, որը նախկինում հաստատվել է համադաշնության պետությունների ղեկավարների կողմից, կանաչ ուղղանկյուն վահանակ է, որի կենտրոնում կազմակերպության տարբերանշանն է: Կանաչ գույնը, նշում է հրատարակությունը, «խորհրդանշում է տնտեսական աճը, հույսն ու բարգավաճումը, վերածնունդն ու նորացումը»։ 2023 թվականի սեպտեմբերի […] ...

BACK_TO_TOP