Փրկարարները պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ վթարված տրանսպորտային միջոցները դուրս են բերել երթևեկելի հատվածից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--3.91 oC

Փրկարարները պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ վթարված տրանսպորտային միջոցները դուրս են բերել երթևեկելի հատվածից

08:35 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են երեք ավտոմեքենա և փակել գազի բալոնների փականները։

Փրկարարները պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ վթարված տրանսպորտային միջոցները դուրս են բերել երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա․ ճանապարհը դարձել է երթևեկելի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 22.02.2025

SHANTNEWS

Իսրայելի պաշտպանության բանակը ստացել է Գազայում փետրվարի 22-ին ազատ արձակված վեց պատանդներից վերջինին

17:50 22.02.2025

Իսրայելի պաշտպանության բանակը ստացել է Գազայում փետրվարի 22-ին ազատ արձակված վեց պատանդներից վերջինին

Իսրայելցի զինվորականները Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ստացել են Գազայի հատվածում ազատ արձակված ևս մեկ պատանդի, նա այժմ գնում է Իսրայելի տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի քաղաքացի Հիշամ ալ-Սեյիդն այժմ հատել է Իսրայելի սահմանը Իսրայելի պաշտպանության բանակի և Գլխավոր անվտանգության ծառայության զորքերի հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նա պաղեստինյան անկլավում է […] ...

Դոդոն. Մոլդովայում ընդդիմության բողոքի ակցիաները մարտին կուժեղանան

17:38 22.02.2025

Դոդոն. Մոլդովայում ընդդիմության բողոքի ակցիաները մարտին կուժեղանան

Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության (PSRM) ղեկավար, երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ մարտին Մոլդովայում հակակառավարական ցույցերը կուժեղանան։ «Հաջորդ բողոքը կունենանք մարտին, այն կլինի երեք անգամ ավելի մեծ, քանի որ երկրի հյուսիսային ու հարավային շրջաններից մարդիկ են լինելու, այսօր մենք առաջին քայլն արեցինք։ Մենք կոչ ենք անում մյուս ընդդիմադիր կուսակցություններին լինել այստեղ մեզ հետ»,- […] ...

L’ESSOR. Սահելի նահանգների համադաշնության երկրներն ընդունել են ընդհանուր դրոշ

17:28 22.02.2025

L’ESSOR. Սահելի նահանգների համադաշնության երկրներն ընդունել են ընդհանուր դրոշ

Սահելի նահանգների համադաշնության երկրների նախարարները հաստատել են Բամակոյում (Մալի) միասնական միավորման դրոշը։ Այս մասին հայտնում է Մալիական L’ESSOR թերթը։ Դրոշը, որը նախկինում հաստատվել է համադաշնության պետությունների ղեկավարների կողմից, կանաչ ուղղանկյուն վահանակ է, որի կենտրոնում կազմակերպության տարբերանշանն է: Կանաչ գույնը, նշում է հրատարակությունը, «խորհրդանշում է տնտեսական աճը, հույսն ու բարգավաճումը, վերածնունդն ու նորացումը»։ 2023 թվականի սեպտեմբերի […] ...

Գազան հայտնել է պաղեստինյան տարածքներից 97 բանտարկյալների արտաքսման մասին

17:19 22.02.2025

Գազան հայտնել է պաղեստինյան տարածքներից 97 բանտարկյալների արտաքսման մասին

Փետրվարի 22-ին Գազայի հատվածում հրադադարի շրջանակներում Իսրայելի կողմից ծրագրված 620 պաղեստինցի բանտարկյալներից 97-ը կարտաքսվեն պաղեստինյան տարածքներից դուրս։ Այս մասին ՀԱՄԱՍ-ին առընթեր բանտարկյալների հետ կապված գրասենյակը հայտնել է իր Telegram ալիքում։ Տեղեկություն չի տրվում, թե որ երկրներ են ուղարկվելու բանտարկյալները։ Գրասենյակի տվյալներով՝ իսրայելական բանտերից ակնկալվում է ազատ արձակել ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված 151 բանտարկյալների։ Հունվարի […] ...

Լավրովը կայցելի Թեհրան

17:12 22.02.2025

Լավրովը կայցելի Թեհրան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին կայցելի Թեհրան։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի հայտարարության մեջ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կժամանի Թեհրան։ ՌԴ ԱԳ նախարարի այցը նպատակ ունի շարունակել խորհրդատվությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների և իրադարձությունների շուրջ աշխարհում և տարածաշրջանում,-ասված է հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP