09:48 21.02.2025
Հունգարիան սկսում է սեփական նավահանգստի կառուցումը Ադրիատիկ ծովի ափին Տրիեստի մոտակայքում՝ իտալական կառավարության հետ պայմանագրով վարձակալված հողատարածքում:
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Լևենտե Մագյարը, ով հիշեցրել է, որ Բուդապեշտի և Հռոմի միջև այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում էին արդեն մի քանի տարի։
«Սպասվում է, որ նավահանգիստն ամբողջ հզորությամբ կաշխատի 2028 թվականին»,- մեջբերում է նրա խոսքը MTI-ն։ Փետրվարի 20-ին շինհրապարակ այցելած փոխարտգործնախարարն ասել է, որ Հունգարիան դրա համար կկարողանա օգտագործել 650 մ ծովափնյա գիծ։
Նրա խոսքով՝ 30 հեկտար տարածքում կտեղակայվեն նավահանգստային օբյեկտները և խոշոր լոգիստիկ կենտրոնը։
Մագյարը վստահություն է հայտնել, որ սեփական ծովային նավահանգստի ստեղծումը հունգարական ընկերություններին կօգնի ընդլայնել առևտրային գործունեությունը համաշխարհային շուկայում։
17:50 22.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակը ստացել է Գազայում փետրվարի 22-ին ազատ արձակված վեց պատանդներից վերջինինԻսրայելցի զինվորականները Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ստացել են Գազայի հատվածում ազատ արձակված ևս մեկ պատանդի, նա այժմ գնում է Իսրայելի տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի քաղաքացի Հիշամ ալ-Սեյիդն այժմ հատել է Իսրայելի սահմանը Իսրայելի պաշտպանության բանակի և Գլխավոր անվտանգության ծառայության զորքերի հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նա պաղեստինյան անկլավում է […] ...
17:38 22.02.2025
Դոդոն. Մոլդովայում ընդդիմության բողոքի ակցիաները մարտին կուժեղանանՄոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության (PSRM) ղեկավար, երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ մարտին Մոլդովայում հակակառավարական ցույցերը կուժեղանան։ «Հաջորդ բողոքը կունենանք մարտին, այն կլինի երեք անգամ ավելի մեծ, քանի որ երկրի հյուսիսային ու հարավային շրջաններից մարդիկ են լինելու, այսօր մենք առաջին քայլն արեցինք։ Մենք կոչ ենք անում մյուս ընդդիմադիր կուսակցություններին լինել այստեղ մեզ հետ»,- […] ...
17:28 22.02.2025
L’ESSOR. Սահելի նահանգների համադաշնության երկրներն ընդունել են ընդհանուր դրոշՍահելի նահանգների համադաշնության երկրների նախարարները հաստատել են Բամակոյում (Մալի) միասնական միավորման դրոշը։ Այս մասին հայտնում է Մալիական L’ESSOR թերթը։ Դրոշը, որը նախկինում հաստատվել է համադաշնության պետությունների ղեկավարների կողմից, կանաչ ուղղանկյուն վահանակ է, որի կենտրոնում կազմակերպության տարբերանշանն է: Կանաչ գույնը, նշում է հրատարակությունը, «խորհրդանշում է տնտեսական աճը, հույսն ու բարգավաճումը, վերածնունդն ու նորացումը»։ 2023 թվականի սեպտեմբերի […] ...
17:19 22.02.2025
Գազան հայտնել է պաղեստինյան տարածքներից 97 բանտարկյալների արտաքսման մասինՓետրվարի 22-ին Գազայի հատվածում հրադադարի շրջանակներում Իսրայելի կողմից ծրագրված 620 պաղեստինցի բանտարկյալներից 97-ը կարտաքսվեն պաղեստինյան տարածքներից դուրս։ Այս մասին ՀԱՄԱՍ-ին առընթեր բանտարկյալների հետ կապված գրասենյակը հայտնել է իր Telegram ալիքում։ Տեղեկություն չի տրվում, թե որ երկրներ են ուղարկվելու բանտարկյալները։ Գրասենյակի տվյալներով՝ իսրայելական բանտերից ակնկալվում է ազատ արձակել ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված 151 բանտարկյալների։ Հունվարի […] ...
17:12 22.02.2025
Լավրովը կայցելի ԹեհրանՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին կայցելի Թեհրան։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի հայտարարության մեջ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կժամանի Թեհրան։ ՌԴ ԱԳ նախարարի այցը նպատակ ունի շարունակել խորհրդատվությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների և իրադարձությունների շուրջ աշխարհում և տարածաշրջանում,-ասված է հաղորդագրության […] ...
17:00 22.02.2025
ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 14-րդ նիստին։ Հանդիպման շրջանակում Աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերելի քննարկված մի շարք հարցերի, ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման ու այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավահավասարության մարմնի կարգավիճակում գործունեության համար անհրաժեշտ […] ...