Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է գործողություն սկսել ահաբեկչության օջախների դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--2.91 oC

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է գործողություն սկսել ահաբեկչության օջախների դեմ

09:43 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Թել Ավիվի արվարձաններում ավտոբուսներում տեղի ունեցած պայթյունների հետ կապված։ Այս մասին հայտնում է հրեական պետության կաբինետի ղեկավարի գրասենյակը։

«Կառավարության ղեկավարը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է լայնածավալ գործողություն իրականացնել Հրեաստանում և Սամարիայում ահաբեկչության կենտրոնների դեմ, ինչպես նաև հրաման է տվել իսրայելական ոստիկանությանը և Շին Բեթին (Իսրայելի Անվտանգության Գերագույն Ծառայություն) ամրապնդել կանխարգելիչ միջոցառումները իսրայելական քաղաքներում՝ ապագա հարձակումները կանխելու համար»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ արգելափակել է մուտքը Արևմտյան ափի մի քանի շրջաններ և շարունակում է հակաահաբեկչական գործողությունները Թել Ավիվի արվարձանում ավտոբուսների վրա ռմբակոծություններից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

L’ESSOR. Սահելի նահանգների համադաշնության երկրներն ընդունել են ընդհանուր դրոշ

17:28 22.02.2025

L’ESSOR. Սահելի նահանգների համադաշնության երկրներն ընդունել են ընդհանուր դրոշ

Սահելի նահանգների համադաշնության երկրների նախարարները հաստատել են Բամակոյում (Մալի) միասնական միավորման դրոշը։ Այս մասին հայտնում է Մալիական L’ESSOR թերթը։ Դրոշը, որը նախկինում հաստատվել է համադաշնության պետությունների ղեկավարների կողմից, կանաչ ուղղանկյուն վահանակ է, որի կենտրոնում կազմակերպության տարբերանշանն է: Կանաչ գույնը, նշում է հրատարակությունը, «խորհրդանշում է տնտեսական աճը, հույսն ու բարգավաճումը, վերածնունդն ու նորացումը»։ 2023 թվականի սեպտեմբերի […] ...

Գազան հայտնել է պաղեստինյան տարածքներից 97 բանտարկյալների արտաքսման մասին

17:19 22.02.2025

Գազան հայտնել է պաղեստինյան տարածքներից 97 բանտարկյալների արտաքսման մասին

Փետրվարի 22-ին Գազայի հատվածում հրադադարի շրջանակներում Իսրայելի կողմից ծրագրված 620 պաղեստինցի բանտարկյալներից 97-ը կարտաքսվեն պաղեստինյան տարածքներից դուրս։ Այս մասին ՀԱՄԱՍ-ին առընթեր բանտարկյալների հետ կապված գրասենյակը հայտնել է իր Telegram ալիքում։ Տեղեկություն չի տրվում, թե որ երկրներ են ուղարկվելու բանտարկյալները։ Գրասենյակի տվյալներով՝ իսրայելական բանտերից ակնկալվում է ազատ արձակել ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված 151 բանտարկյալների։ Հունվարի […] ...

Լավրովը կայցելի Թեհրան

17:12 22.02.2025

Լավրովը կայցելի Թեհրան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին կայցելի Թեհրան։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի հայտարարության մեջ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կժամանի Թեհրան։ ՌԴ ԱԳ նախարարի այցը նպատակ ունի շարունակել խորհրդատվությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների և իրադարձությունների շուրջ աշխարհում և տարածաշրջանում,-ասված է հաղորդագրության […] ...

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին

17:00 22.02.2025

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 14-րդ նիստին։ Հանդիպման շրջանակում Աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերելի քննարկված մի շարք հարցերի, ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման ու այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավահավասարության մարմնի կարգավիճակում գործունեության համար անհրաժեշտ […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

16:56 22.02.2025

Վարչապետը ներկա է գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 […] ...

Ձմեռը` սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջան. զրույց Առողջապահության նախարարի հետ

16:49 22.02.2025

Ձմեռը` սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջան. զրույց Առողջապահության նախարարի հետ

Ձմեռը` սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջան: Կառավարությունը համաճարակային պատկերի վերաբերյալ հարցազրույց է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP