ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--3.91 oC

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում

22:23 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Ձերդ գերազանցություննե՛ր,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար:

Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը եզակի հարթակ է, քանի որ այն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը, խաղաղության աջակցությունը, հակամարտությունների կարգավորումը, տնտեսական ինտեգրումը եւ շատ այլ հրատապ խնդիրներ, որոնց այսօր բախվում է աշխարհը:

Հայաստանը խոր քաղաքակրթական առնչություններ ունի միջերկրածովյան ազգերի հետ, որոնք ձեւավորվել են դարերի պատմական կապերի հիման վրա: Հայկական սփյուռքն իր կենսունակ ներկայությամբ ամբողջ տարածաշրջանում երկար ժամանակ կամուրջ է ծառայել մշակութային փոխանակման եւ ամուր հարաբերությունների համար:

Մեր երկիրը Միջերկրածովյան միության անդամ չէ, սակայն կազմակերպության հետ համագործակցում է կայուն զարգացման եւ տարածաշրջանային կայունության հետ կապված նախաձեռնությունների շրջանակներում: Առաջնորդվելով տնտեսական, մշակութային եւ աշխարհաքաղաքական շահերով՝ մենք ակտիվորեն փոխգործակցում ենք տարածաշրջանի երկրների հետ:

Հայաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամներից է, որի գործունեությունը հաճախ խաչվում է Միջերկրածովյան միության գործունեության հետ: Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏՀ-ի եւ նրա գործընկերների միջեւ ընդհանուր նպատակներին հասնելու ավելի սերտ փոխգործակցության օգտին:

Օգտվելով այստեղ ներկա լինելու հնարավորությունից՝ կուզենայի արտահայտել մեր՝ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գործընկեր պետություն դառնալու ցանկությունը:

Հայաստանն ակտիվորեն հանդես է գալիս Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ձեւաչափում: Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի արեւելյան եւ արեւմտյան սահմաններն արգելափակված են ավելի քան երեք տասնամյակ, մեր երկիրը խիստ գիտակցում է բաց սահմանների եւ ամբողջությամբ գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւորությունը: Մարդկանց, բեռների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացումն անհրաժեշտ է գլոբալ շուկաներին ինտեգրվելու համար:

Անվտանգության ոլորտում աշխարհաքաղաքական ճգնաժամերը, մատակարարման շղթաների խափանումները, պարենի եւ վառելիքի գների աճը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը, այս բոլոր գործոններն էապես մթագնում են մեր երկրների խմբում զարգացման հեռանկարները:

Գործընկերնե՛ր,

Այսօր մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, լուրջ են, ու դրանք հնարավոր չէ գերագնահատել: Հայաստանը կանգնած է հումանիտար եւ անվտանգային լուրջ խնդիրների առջեւ: Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է ազդում ցանկացած հասարակության առողջության վրա: Մեզ համար միանգամայն պարզ է, որ միայն խաղաղության ճանապարհով կարող ենք հասնել կայունության եւ առաջընթացի: Այդ նպատակով Հայաստանն ակտիվորեն ձգտում է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը:

Որպես խաղաղության օրակարգի հիմնաքար՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի ամրապնդման համար նոր ենթակառուցվածքների ստեղծմանը եւ առկա ենթակառուցվածքների բարելավմանը: Այս նախագիծը նախատեսված էր ոչ թե տարածաշրջանային մյուս լոգիստիկ նախագծերի հետ մրցակցելու, այլ դրանց լրացնելու համար: Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ՝ հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա. դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները՝ մայրուղիները եւ երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները եւ էլեկտրահաղորդման գծերը, գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են. յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները եւ կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների, բեռների ու մարդկանց սահմանային եւ մաքսային վերահսկողությունը. ամբողջ ենթակառուցվածքը կօգտագործվի միջազգային եւ ներքին փոխադրումների համար. երկրները կօգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության եւ հավասարության հիման վրա ու համաձայն այս սկզբունքների՝ սահմանային եւ մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով:

Պարսից կամ Արաբական ծոցերից մինչեւ Օմանի ծոց, Միջերկրական ծովից մինչեւ Սեւ ծով կձեւավորվի անխափան հաղորդակցություն, քանի որ երկաթուղիների եւ մայրուղիների բացակայող հատվածները վերականգնվում եւ ապաշրջափակվում են:

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում եւ լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները: Մենք ձգտում ենք դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից եւ պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ մեր երկրների կարիքներն ու առաջնահերթություններն արդյունավետորեն բավարարելու համար՝ ի շահ ընդհանուր բարօրության:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա անհնար է. Յամալը՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

12:50 22.02.2025

Դա անհնար է. Յամալը՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին: «Երբեք: Շանսեր չկան: Դա անհնար է»,- Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է իսպանացին: Յամալի ու կատալոնական ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, սակայն կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագիր, որը կստորագրվի, երբ հարձակվողը դառնա 18 տարեկան: Դա կլինի այս […] ...

Մեդվեդևը Կիևին կոչ է արել պատրաստվել կապիտուլյացիայի

12:43 22.02.2025

Մեդվեդևը Կիևին կոչ է արել պատրաստվել կապիտուլյացիայի

Կիևի ռեժիմին գործելու շատ տարբերակներ չեն մնացել, հիմնականներից մեկը ընտրություններ հայտարարելը և կապիտուլյացիայի պատրաստվելն է, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նրանց ճանապարհներից մեկն է՝ ընկնել ամերիկացիների ոտքերը, անմիջապես հայտարարել ընտրություններ և պատրաստվել պատերազմի տհաճ ավարտին: Ըստ էության՝ կապիտուլյացիայի»,- գրել է նա իր Telegram- ալիքում։ Մեդվեդևը նշել է նաև երկրորդ ճանապարհը, որն արդեն […] ...

Իսրայելի պաշտպանության բանակ. Գազայի երկու ազատագրված պատանդներ մեկնում են Իսրայել

12:25 22.02.2025

Իսրայելի պաշտպանության բանակ. Գազայի երկու ազատագրված պատանդներ մեկնում են Իսրայել

Գազայի հատվածում ազատ արձակված երկու իսրայելցի պատանդներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին և այժմ շարժվում են դեպի իսրայելական ուժեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու պատանդ է հանձնվել։ Նրանք ուղղություն են վերցրել Իսրայելի պաշտպանության ուժեր և Գազայի հատվածի գլխավոր անվտանգության ծառայություն»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, […] ...

Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին. Կալդերոն

12:07 22.02.2025

Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին. Կալդերոն

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը ասել է, որ Կիլիան Մբապեն իրեն հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին: «Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նա ամեն ինչ ունի՝ լավագույնը դառնալու համար: Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին: Նա արագ է, ուժեղ, կարող է գոլ խփել ցանկացած անկյունից: Այժմ երկրպագուներն իսկապես վայելում են նրա խաղը: Կիլիանն այն […] ...

SHANTNEWS

12:00 22.02.2025

SHANTNEWS

«Ալ Ջազիրա». ՀԱՄԱՍ-ը կազատի երկու իսրայելցի պատանդների Ռաֆահում

11:53 22.02.2025

«Ալ Ջազիրա». ՀԱՄԱՍ-ը կազատի երկու իսրայելցի պատանդների Ռաֆահում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների յոթերորդ խմբի տեղափոխումը տեղի կունենա Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, և անկլավի կենտրոնական հատվածում՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իզեդին ալ-Քասամ բրիգադների աղբյուրին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւն է։ Ավերա Մենգիստուն եւ Թալ Շոհամը կհանձնվեն Ռաֆահում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Կազմակերպության ներկայացուցիչներն […] ...

BACK_TO_TOP