21:51 20.02.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի էջում:
«Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։
Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»,- գրել է նա:
12:25 22.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակ. Գազայի երկու ազատագրված պատանդներ մեկնում են ԻսրայելԳազայի հատվածում ազատ արձակված երկու իսրայելցի պատանդներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին և այժմ շարժվում են դեպի իսրայելական ուժեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու պատանդ է հանձնվել։ Նրանք ուղղություն են վերցրել Իսրայելի պաշտպանության ուժեր և Գազայի հատվածի գլխավոր անվտանգության ծառայություն»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, […] ...
12:07 22.02.2025
Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին. ԿալդերոնՄադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը ասել է, որ Կիլիան Մբապեն իրեն հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին: «Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նա ամեն ինչ ունի՝ լավագույնը դառնալու համար: Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին: Նա արագ է, ուժեղ, կարող է գոլ խփել ցանկացած անկյունից: Այժմ երկրպագուներն իսկապես վայելում են նրա խաղը: Կիլիանն այն […] ...
11:53 22.02.2025
«Ալ Ջազիրա». ՀԱՄԱՍ-ը կազատի երկու իսրայելցի պատանդների ՌաֆահումՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների յոթերորդ խմբի տեղափոխումը տեղի կունենա Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, և անկլավի կենտրոնական հատվածում՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իզեդին ալ-Քասամ բրիգադների աղբյուրին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւն է։ Ավերա Մենգիստուն եւ Թալ Շոհամը կհանձնվեն Ռաֆահում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Կազմակերպության ներկայացուցիչներն […] ...
11:43 22.02.2025
Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողիԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում […] ...
11:34 22.02.2025
Ամերիկացի բասկետբոլիստը որակազրկվել է 25 խաղով«Միլուոկի Բաքսի» հարձակվող Բոբի Պորտիսը որակազրկվել է 25 խաղով: Ամերիկացին խախտել է հակադոպինգային ընթացակարգը, և լիգան որոշել է պատժել նրան: Կանոնավոր առաջնության այս մրցաշրջանում «Միլուոկին» կանցկացնի ևս 29 խաղ, ինչը նշանակում է, որ փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում Պորտիսը կվերադառնա թիմի կազմ: 30-ամյա բասկետբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մեկ խաղում վաստակում միջինը է 13,7 միավոր: Պորտիսը 2021 թվականին […] ...