Էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը անդրադարձել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը անդրադարձել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին

21:34 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին գտնվել է ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքում, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ – Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ և RAK Properties PJSC ընկերության անկախ տնօրեն, Նորին գերազանցություն Մուհամմեդ Մուսաբեհ Ալ Նուաիմի Ռաս ալ-Խայմային։

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և մեծ ներուժ ենք տեսնում դրանց հետագա ընդլայնման համար»,- նշել է նախարարը և հավելել, որ վերջին տարիներին երկու երկրների առևտրատնտեսական կապերը զգալիորեն ամրապնդվել են։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունների մասին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին, որը նպատակ ունի խթանելու տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի Ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ) և դրանց ընձեռած հնարավորությունները ԱՄԷ-ի ընկերությունների համար։ Հայկական կողմը շեշտել է, որ ԱՏԳ-ներն ապահովում են բարենպաստ հարկային և իրավական պայմաններ օտարերկրյա ներդրողների համար։ Քննարկվել է նաև «Մասդար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են ներդրումներ վերականգնվող էներգիայի ոլորտում։

Կողմերն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին, առաջիկայում երկկողմ գործակցության հուշագրի ստորագրման հնարավորություններին, ինչպես նաև հայկական ագրոպարենային ապրանքների արտահանման և ԱՄԷ շուկայում ներկայացվածության ընդլայնմանը։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կարող է տարածաշրջանում երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչ

17:25 19.04.2025

Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչ

Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։  Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […] ...

Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ

17:18 19.04.2025

Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական ​​խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […] ...

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

17:08 19.04.2025

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

17:00 19.04.2025

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե ​​խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

16:47 19.04.2025

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...

Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր

16:39 19.04.2025

Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...

BACK_TO_TOP