Սկուտեղի վրա Արցախը մատուցեցին Ադրբեջանին, մեղավոր են բոլորը. Գագիկ Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Սկուտեղի վրա Արցախը մատուցեցին Ադրբեջանին, մեղավոր են բոլորը. Գագիկ Սաֆարյան

23:43 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1988 թ․ այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նիստում ընդունվեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Երևանում այդ օրը ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: 1988-ի փետրվարի 20-ը ընդունված է նշել որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր: Այդ օրվանից անցել է ուղիղ 37 տարի: Ի՞նչ ենք ձեռք բերել ու կորցրել այդ 37 տարիների ընթացքում, ինչո՞ւ և ինչպե՞ս, ու նաև ի՞նչ պետք է անել հետագայում սխալները չկրկնելու համար: Այս ամենի մասին «Հեռանկարում» այսօր խոսել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանը: Պատմաբանը նաև անդրադարձել է ներկա ու նախկին իշխանությունների փոխադարձ մեղադրանքներին, այն մասին թե ում մեղքով ու պատճառով կորցրեցիք Արցախը:

«Արցախյան պատերազմում պարտվեց հայ ժողովուրդը՝ ամբողջ սփյուռքահայությունը, Արցախի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: ՀՀ ներկա ու նախկին բոլոր իշխանությունները, Արցախի նախկին բոլոր իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցեցին Ադրբեջանին: Բոլորը մեղավոր են»,- նշել է պատմաբանը:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը Կիևին կոչ է արել պատրաստվել կապիտուլյացիայի

12:43 22.02.2025

Մեդվեդևը Կիևին կոչ է արել պատրաստվել կապիտուլյացիայի

Կիևի ռեժիմին գործելու շատ տարբերակներ չեն մնացել, հիմնականներից մեկը ընտրություններ հայտարարելը և կապիտուլյացիայի պատրաստվելն է, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նրանց ճանապարհներից մեկն է՝ ընկնել ամերիկացիների ոտքերը, անմիջապես հայտարարել ընտրություններ և պատրաստվել պատերազմի տհաճ ավարտին: Ըստ էության՝ կապիտուլյացիայի»,- գրել է նա իր Telegram- ալիքում։ Մեդվեդևը նշել է նաև երկրորդ ճանապարհը, որն արդեն […] ...

Իսրայելի պաշտպանության բանակ. Գազայի երկու ազատագրված պատանդներ մեկնում են Իսրայել

12:25 22.02.2025

Իսրայելի պաշտպանության բանակ. Գազայի երկու ազատագրված պատանդներ մեկնում են Իսրայել

Գազայի հատվածում ազատ արձակված երկու իսրայելցի պատանդներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին և այժմ շարժվում են դեպի իսրայելական ուժեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու պատանդ է հանձնվել։ Նրանք ուղղություն են վերցրել Իսրայելի պաշտպանության ուժեր և Գազայի հատվածի գլխավոր անվտանգության ծառայություն»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, […] ...

Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին. Կալդերոն

12:07 22.02.2025

Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին. Կալդերոն

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը ասել է, որ Կիլիան Մբապեն իրեն հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին: «Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նա ամեն ինչ ունի՝ լավագույնը դառնալու համար: Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին: Նա արագ է, ուժեղ, կարող է գոլ խփել ցանկացած անկյունից: Այժմ երկրպագուներն իսկապես վայելում են նրա խաղը: Կիլիանն այն […] ...

SHANTNEWS

12:00 22.02.2025

SHANTNEWS

«Ալ Ջազիրա». ՀԱՄԱՍ-ը կազատի երկու իսրայելցի պատանդների Ռաֆահում

11:53 22.02.2025

«Ալ Ջազիրա». ՀԱՄԱՍ-ը կազատի երկու իսրայելցի պատանդների Ռաֆահում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների յոթերորդ խմբի տեղափոխումը տեղի կունենա Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, և անկլավի կենտրոնական հատվածում՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իզեդին ալ-Քասամ բրիգադների աղբյուրին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւն է։ Ավերա Մենգիստուն եւ Թալ Շոհամը կհանձնվեն Ռաֆահում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Կազմակերպության ներկայացուցիչներն […] ...

Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողի

11:43 22.02.2025

Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում […] ...

BACK_TO_TOP