Միշել Տեր-Զաքարյանը գլխավորեց «Կանը», որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել Կիլիան Մբապեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--2.91 oC

Միշել Տեր-Զաքարյանը գլխավորեց «Կանը», որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել Կիլիան Մբապեն

00:14 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է ֆրանսիական «Կանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

61-ամյա մասնագետը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացվել էր «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնպելյեն» մարզում էր 2023թ. փետրվարից։ Միշել Տեր-Զաքարյանը թիմը գլխավորել էր նաև 2017-2021 թ-ին։

«Կանը» հանդես է գալիս Լիգա 2-ում և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է:

Ավելի վաղ նշվել էր, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

13:33 22.02.2025

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2025թ. փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը: Քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:26 22.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

13:20 22.02.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ (Հ-38), Նոյեմբերյան-Իջևան (Մ-16), Բերդ-Իջևան (Հ-37) ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու անդամների հետ

13:11 22.02.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու անդամների հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հայ-իտալական օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանն […] ...

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:00 22.02.2025

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 22-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Դա անհնար է. Յամալը՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

12:50 22.02.2025

Դա անհնար է. Յամալը՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին: «Երբեք: Շանսեր չկան: Դա անհնար է»,- Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է իսպանացին: Յամալի ու կատալոնական ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, սակայն կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագիր, որը կստորագրվի, երբ հարձակվողը դառնա 18 տարեկան: Դա կլինի այս […] ...

BACK_TO_TOP