17:28 20.02.2025
Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը, որը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող փետրվարի 19-ին հյուրընկալվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին:
Ողջունելով ապագա իրավաբաններին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրանց դպրոցի կազմում ընդգրկվելու առթիվ և նշել, որ սա լավ հնարավորություն է ոլորտային գիտելիքները խորացնելու, մասնագիտական էթիկայի բնագավառում հմտություններ ձեռք բերելու, մասնագիտական ու մարդկային կապեր ձևավորելու տեսանկյունից։
«Հարգելի՛ ուսանողներ, Ձմեռային դպրոցի առաջին ծրագրի սիրելի՛ մասնակիցներ, անձամբ իմ և գործընկերների համար չափազանց կարևոր է, որպեսզի համատեղ կարողանանք բավարար արդյունքներ գրանցել այս ծրագրի իրականացման ճանապարհին: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ ՄԻՊ հաստատության համար, կարևոր դերակատարություն ունի ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև մարդու իրավունքների խթանման գործառույթը, որը, այդ թվում՝ իրացվում է մարդու իրավունքների կրթության միջոցով: Վստահ եմ, այս հարթակը ևս կծառայի այդ նպատակին՝ նպաստելով նաև ոլորտային այն հարցերի համատեղ բացահայտմանը, որոնք ունեն կատարելագործման կարիք»,- ասել է Պաշտպանը:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը կարևորել է նաև ՄԱԶԾ գործընկերների հետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի գաղափարը համատեղ կյանքի կոչելու համար:
Հանդիպումը կրել է ինտերակտիվ բնույթ. ուսանողները ներկայացրել են ոլորտի վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես նաև հարցեր ուղղել Պաշտպանին։
Ուսանողների համար ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է նաև շրջայց:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Ձմեռային դպրոցի շրջանակներում առաջիկա օրերի հագեցած ծրագիրը, որը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Ձմեռային դպրոցն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
11:14 22.02.2025
Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...
10:55 22.02.2025
Վան Պերսին կգլխավորի «Ֆեյենորդը»Նիդերլանդների հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին կգլխավորի Ռոտերդամի «Ֆեյենորդը», հայտնում է The Athletic-ը: 41-ամյա մասնագետը նոր ակումբ կտեղափոխվի «Հերենվենից», որի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2024-ի մայիսից: Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Լեգենդար նիդերլանդցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Ֆեյենորդում», հիմնական թիմում հանդես է եկել 1998-2004 մրցաշրջանների ընթացքում: 2021-ից մինչև […] ...
10:38 22.02.2025
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարներըՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Քննարկվել են […] ...
10:34 22.02.2025
Բայդենը չպետք է ԱՄՆ-ին ներքաշեր ուկրաինական հակամարտության մեջ․ ԹրամփԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չպետք է երկիրը ներքաշեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Բայդենը չպետք է մեզ մտցներ այս խառնաշփոթի մեջ: Մենք ունեինք ոչ կոմպետենտ նախագահ, որը մեզ այս խառնաշփոթի մեջ գցեց», – ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին: Խոսելով ուկրաինական […] ...
10:16 22.02.2025
Լա լիգան մերժել է «Ռեալի» բողոքարկումը, Բելինգհեմը որակազրկվել էԼա լիգայի կարգապահական կոմիտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը, որը վերաբերում էր թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին 2 խաղով որակազրկելուն: Այս մասին հայտնում է As-ը: Անգլիացի ֆուտբոլիստն «Օսասունայի» դեմ խաղում հայհոյել էր, իսկ հանդիպումը սպասարկող մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն արձանագրության մեջ նշել էր, որ հայհոյանքն ուղղված է եղել իրեն: «Ռեալը» փորձել է ապացուցել, որ Բելինգհեմը մրցավարին […] ...
10:00 22.02.2025
Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր շտաբի պետինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է […] ...