12:34 21.02.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե որքան գումար է ծախսում յուրաքանչյուր ամիս:
«Երբեմն լսում եմ, որ որոշ մարդիկ ասում են, թե ամսական ծախսում են 30-50 հազար ռուբլի։ Մեր օրերում գնաճի պայմաններում, ցավոք, այդքան գումարը բավարար չէ։ Անկեղծ կլինեմ 300-350 հազար ռուբլի է անհրաժեշտ երեքհոգանոց ընտանիքին` նորմալ կյանքով ապրելու համար։ Չեմ նշում նաև հարազատներին, որոնց նույնպես ֆինանսապես օգնում եմ»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը։
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 23 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
17:19 22.02.2025
Գազան հայտնել է պաղեստինյան տարածքներից 97 բանտարկյալների արտաքսման մասինՓետրվարի 22-ին Գազայի հատվածում հրադադարի շրջանակներում Իսրայելի կողմից ծրագրված 620 պաղեստինցի բանտարկյալներից 97-ը կարտաքսվեն պաղեստինյան տարածքներից դուրս։ Այս մասին ՀԱՄԱՍ-ին առընթեր բանտարկյալների հետ կապված գրասենյակը հայտնել է իր Telegram ալիքում։ Տեղեկություն չի տրվում, թե որ երկրներ են ուղարկվելու բանտարկյալները։ Գրասենյակի տվյալներով՝ իսրայելական բանտերից ակնկալվում է ազատ արձակել ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված 151 բանտարկյալների։ Հունվարի […] ...
17:12 22.02.2025
Լավրովը կայցելի ԹեհրանՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին կայցելի Թեհրան։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի հայտարարության մեջ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կժամանի Թեհրան։ ՌԴ ԱԳ նախարարի այցը նպատակ ունի շարունակել խորհրդատվությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների և իրադարձությունների շուրջ աշխարհում և տարածաշրջանում,-ասված է հաղորդագրության […] ...
17:00 22.02.2025
ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 14-րդ նիստին։ Հանդիպման շրջանակում Աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերելի քննարկված մի շարք հարցերի, ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման ու այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավահավասարության մարմնի կարգավիճակում գործունեության համար անհրաժեշտ […] ...
16:56 22.02.2025
Վարչապետը ներկա է գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 […] ...
16:49 22.02.2025
Ձմեռը` սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջան. զրույց Առողջապահության նախարարի հետՁմեռը` սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջան: Կառավարությունը համաճարակային պատկերի վերաբերյալ հարցազրույց է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:36 22.02.2025
Նոր դպրոց՝ Փոքր Վեդիում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՝ կից գրառմամբ. «Նոր դպրոց՝ Փոքր Վեդիում»: Վարչապետին ուղեկցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և այլք: Նիկոլ Փաշինյանը շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: ...