13:47 20.02.2025
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը և նպատակը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2025 թ. պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով: Նախագծի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանահաշվային փաստաթղթերի մշակման համար»։
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարությունն ավարտված է: Ավարտական փուլում գտնվող օբյեկտների (4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցի մարզադահլիճի, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման, ինչպես նաև 6 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման) ֆինանսավորման, ինչպես նաև 13 օբյկետի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների վճարման համար անհրաժեշտ է կատարել վերոնշյալ հատկացումը:
Նախագծով կատարվում է նաև միջեռամսյակային վերաբաշխում որոշ ծրագրերի համար, մասնավորապես՝ դպրոցական լաբորատոր սարքերի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով: «Դպրոցներում բնագիտական և ՏՏ լաբորատորիաների ապահովումը ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից է, և նախորդ տարի 541 դպրոցի լաբորատորիա է հատկացվել: Այս վերաբաշխմամբ որոշակի վերջնական վճարումներն են իրականացվելու»,- խոսքը եզրափակել է նախարարը:
Կարևորելով հարցի քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերաբաշխման համար նախատեսված օբյեկտների ցանկը՝ ըստ ավարտված կամ ընթացիկ աշխատանքների: Կարևորվել է նաև մանկապարտեզների և դպրոցների գույքի ձեռքբերման ընթացակարգը պետական քաղաքականության հստակեցման համատեքստում:
11:43 22.02.2025
Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողիԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում […] ...
11:34 22.02.2025
Ամերիկացի բասկետբոլիստը որակազրկվել է 25 խաղով«Միլուոկի Բաքսի» հարձակվող Բոբի Պորտիսը որակազրկվել է 25 խաղով: Ամերիկացին խախտել է հակադոպինգային ընթացակարգը, և լիգան որոշել է պատժել նրան: Կանոնավոր առաջնության այս մրցաշրջանում «Միլուոկին» կանցկացնի ևս 29 խաղ, ինչը նշանակում է, որ փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում Պորտիսը կվերադառնա թիմի կազմ: 30-ամյա բասկետբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մեկ խաղում վաստակում միջինը է 13,7 միավոր: Պորտիսը 2021 թվականին […] ...
11:25 22.02.2025
ԱՄՆ-ը փետրվարի 24-ին բանաձև կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալՄիացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մշակած բանաձեւի նախագիծը։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փետրվարի 24-ին «պատմական բանաձեւ կառաջարկի ՄԱԿ-ին, որին պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար»։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է […] ...
11:14 22.02.2025
Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...
10:55 22.02.2025
Վան Պերսին կգլխավորի «Ֆեյենորդը»Նիդերլանդների հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին կգլխավորի Ռոտերդամի «Ֆեյենորդը», հայտնում է The Athletic-ը: 41-ամյա մասնագետը նոր ակումբ կտեղափոխվի «Հերենվենից», որի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2024-ի մայիսից: Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Լեգենդար նիդերլանդցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Ֆեյենորդում», հիմնական թիմում հանդես է եկել 1998-2004 մրցաշրջանների ընթացքում: 2021-ից մինչև […] ...
10:38 22.02.2025
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարներըՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Քննարկվել են […] ...