Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--7.91 oC

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը

00:47 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը: Այս մասին հայտնել է TASS-ը:

«Կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը մերժվեց»,- քվեարկությունից հետո հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։

Ընդունման համար անհրաժեշտ 289 ձայնից բանաձևը ստացել է միայն 181-ը։

Բանձևը նախաձեռնել էր Ֆրանսիայի սոցիալիստական ​​կուսակցությունը: Խմբակցությունը դժգոհ էր Բայրուի հայտարարություններից «երկրում միգրանտների գերակայության մասին»։

Նախորդ հինգ անվստահության բանաձևերի առիթ էր դարձել այն, որ նախկին վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

00:30 22.02.2025

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...

Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը

00:16 22.02.2025

Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը

Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […] ...

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:06 22.02.2025

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

23:59 21.02.2025

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման […] ...

Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

23:51 21.02.2025

Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնել են, որ փետրվարի 22-ին, ժամը` 16:00, Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ: ...

Միրա Անդրեևան հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին և դուրս եկավ եզրափակիչ. Դուբայ

23:42 21.02.2025

Միրա Անդրեևան հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին և դուրս եկավ եզրափակիչ. Դուբայ

Ռուսաստանը ներկայացնող 17-ամյա թենիսիստուհի Միրա Անդրեևան շարունակում է հաղթարշավը Դուբայի WTA-1000 կարգի մրցաշարում: Աշխարհի 14-րդ ռակետը կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-3 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Եզրափակչում Անդրեևան տիտղոսը կվիճարկի դանիացի Կլարա Տաուսոնի և չեխ Կարոլինա Մուչովայի մրցախաղի հաղթողի հետ: ...

BACK_TO_TOP