Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--7.91 oC

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

18:55 19.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա:

«Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական և հարազատ: Գիրք նվիրելու օրն արդեն դուրս է եկել կոնկրետ խմբերի, միջոցառումների շրջանակից և դարձել հանրային վարքականոն: Մարդիկ այս օրը միմյանց գիրք են նվիրում, խոսում գրքի մասին,- ասել է նախարարը և հավելել,- ընթերցանությունը խրախուսելու նպատակով այս տարի առաջին անգամ անցկացվել է Մայրենիի օլիմպիադա: Եվ դուք Ընթերցանության օլիմպիադայի առաջին մասնակիցներն ու հաղթողներն եք, ինչի կապակցությամբ բոլորիդ շնորհավորում եմ»:

Նախարարը կարևորել է աշակերտների նախաձեռնողականությունը և ցանկությունը՝ մասնակցելու օլիմպիադային.

«Մասնակցելով օլիմպիադային՝ դուք արդեն իսկ փաստել եք, որ կարևորում եք գիրքը և ընթերցանությունը: Սա նաև դպրոցներում ուսուցիչների կողմից իրականացվող աշխատանքի արդյունքն է, որը, վստահ եմ, կարևորել են նաև ընտանիքներում՝ ծնողներն ու հարազատները: Հայաստանի ազգային գրադարան այսօրվա այցը ձեր կապը գրքի հետ դարձնելու է շատ ամուր, որովհետև դուք մեր երկրի այն կարևոր վայրում եք, որտեղ գրքի տունն է: Սա մի փորձառություն է, որն ամբողջ կյանքում տանելու եք սիրով և հպարտությամբ»:

Ընդգծելով կարդալու կարևորությունը սովորելու գործընթացում՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երեխաների կրթական արդյունքների վերլուծության ընթացքում ընթերցանության պակասն առանցքային խնդիր է դիտարկվում: Նրա խոսքով՝ անկախ տեքստի բովանդակությունից ու բնագավառից՝ էական նշանակություն ունեն կարդացածը հասկանալն ու վերլուծելը: Կոչ անելով երեխաներին հաճախ կարդալ ու տարածել սեփական օրինակը՝ ընկերներին վարակելով ընթերցասիրությամբ՝ նախարարը նշել է.

«Երբ կարդալը դառնում է սովորություն, հասկանում ես, որ առանց գրքի ամենօրյա ներկայության՝ այլևս չես կարող ապրել»:

Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը երեխաների համար ընթերցել է Ղազարոս Աղայանի «Խելոք գլուխը» ստեղծագործությունը, որին հաջորդել է կարճ քննարկում՝ ինչի մասին էր այն, ինչ հասկացան երեխաները: Նախարարը նաև հետաքրքրվել է, թե ինչ գրքեր են սիրում կարդալ աշակերտները, որն է նրանց ամենասիրելի գիրքը, ինչ են կարդում այս պահին և այլն: Ի պատասխան հարցերի՝ աշակերտները պատմել են իրենց սիրելի գրքերի մասին, մեկնաբանել դրանց իմաստը՝ ներկայացնելով այն գրքերը, որոնցից առավել տպավորվել են:

Օրվա շրջանակում թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը երեխաների հետ վարել է քննարկում՝ նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։

Միջոցառման ավարտին երեխաներն այցելել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության պատմությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

00:30 22.02.2025

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...

Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը

00:16 22.02.2025

Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը

Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […] ...

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:06 22.02.2025

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

23:59 21.02.2025

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման […] ...

Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

23:51 21.02.2025

Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնել են, որ փետրվարի 22-ին, ժամը` 16:00, Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ: ...

Միրա Անդրեևան հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին և դուրս եկավ եզրափակիչ. Դուբայ

23:42 21.02.2025

Միրա Անդրեևան հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին և դուրս եկավ եզրափակիչ. Դուբայ

Ռուսաստանը ներկայացնող 17-ամյա թենիսիստուհի Միրա Անդրեևան շարունակում է հաղթարշավը Դուբայի WTA-1000 կարգի մրցաշարում: Աշխարհի 14-րդ ռակետը կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-3 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Եզրափակչում Անդրեևան տիտղոսը կվիճարկի դանիացի Կլարա Տաուսոնի և չեխ Կարոլինա Մուչովայի մրցախաղի հաղթողի հետ: ...

BACK_TO_TOP