01:02 20.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած ասուլիսի ընթացքում նշել է, որ իր թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատելիս ստել է լրագրողներին:
«Ես ձեզ ասել եմ, որ մենք 1 տոկոս հնարավորությո՞ւն ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար: Ներեցեք, բայց այս անգամ ստել եմ: Մեկ շաբաթ առաջ այդպիսի զգացողություն ունեի, բայց ժամանակի ընթացքում իրավիճակին սկսում ես այլ կերպ նայել: Մենք փորձելու ենք հաղթել «Ռեալին»: Տարատեսակ հիշողություններ ունեմ «Բեռնաբեուից»՝ թե՛ լավ, թե՛ վատ: Իրավիճակը հիմա կատարյալ չէ, բայց պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Կատալոնացի մասնագետը մարզչական կարիերայում առաջին անգամ պարտվել է ՉԼ 3 անընդմեջ արտագնա խաղում:
08:30 22.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ: ...
00:30 22.02.2025
Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումիցՓետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...
00:16 22.02.2025
Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանըԱշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […] ...
00:06 22.02.2025
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...
23:59 21.02.2025
Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման ՈստիկանությունՀրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման […] ...
23:51 21.02.2025
Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնել են, որ փետրվարի 22-ին, ժամը` 16:00, Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ: ...