13:22 19.02.2025
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2025 թվականի փետրվարի 18-ին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն էր տարածել, ի թիվս այլնի՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին.
«Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը»:
Ի պատասխան այս հրապարակման՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանը Հայաստանի Հանրապետությում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նպատակով Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ՆԳՆ ՄՔԾ) դիմելու իրավունքի մասին պատշաճ, իր համար հասկանալի լեզվով ծանուցվել է դեռևս 2023 թվականի մայիսի 21-ին, սակայն չի օգտվել այդ իրավունքից և սահմանված ժամկետում նման դիմում չի ներկայացրել համապատասխան լիազոր մարմին։
2024 թվականի հունիսի 20-ին Էմիլ Թորոսյանը ձերբակալվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից, իսկ 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնման թույլտվության մասին որոշում է կայացվել։
Վերոնշյալ որոշումը տրամադրվել է ինչպես Էմիլ Թորոսյանին՝ նրա համար հասկանալի լեզվով, այնպես էլ նրա պաշտպանին։
Հանձնման թույլտվության մասին որոշման դեմ 2024 թվականի հուլիսի 22-ին Էմիլ Թորոսյանի պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Էմիլ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, որը 2024 թվականի օգոստոսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել է։
Վճռաբեկ դատարանի որոշմամբ փաստվել է, որ Էմիլ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու մասին պաշտպանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։
16:02 09.04.2025
Առողջ ապրելակերպի շաբաթ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցումԴպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Ողջ […] ...
15:55 09.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, գումարՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի […] ...
15:48 09.04.2025
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթել է «Ռեալին»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ «Արսենալից» տուգանայինից կատարած հարվածով գեղեցիկ երկու գոլ է խփել Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Միկել Մերինոն։ Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ ...
15:40 09.04.2025
Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններըՆախագծով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն՝ որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար` նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող […] ...
15:33 09.04.2025
Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ […] ...
15:27 09.04.2025
Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն էԵվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։ Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և […] ...