11:47 19.02.2025
Փետրվարի 18-ին, ժամը 19-ին, Երևան-Երասխ ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վարորդը՝ 19-ամյա Մովսես Հ․-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Կատարվում է նախաքննություն։
14:15 10.04.2025
Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով։ Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։ […] ...
14:08 10.04.2025
Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղարԿառավարությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության առկայության դեպքում անպայման կկիսվի հանրության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև կեղծ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքները։ «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի առաջարկը շարունակում […] ...
14:00 10.04.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանանԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են […] ...
13:52 10.04.2025
Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև․ Ավինյանն ընդունել է Իտալիայի դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում: Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը և տեղեկացրել, որ այն […] ...
13:44 10.04.2025
Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարարՀայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը: Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային […] ...
13:38 10.04.2025
Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենքԱվելի քան 60 տարվա պատմություն ունեցող Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք. հինն ամբողջությամբ քանդվում է, տեղը կառուցվում նորը: Մեկնարկած ծրագիրը հիմնովին կփոխի կրթօջախի միջավայրը՝ փոքրիկների համար ապահովելով անվտանգ, հարմարավետ ու արդիական պայմաններ: Մանկապարտեզի շենքը կլինի սեյսմակայուն և էներգաարդյունավետ, հագեցած՝ անհրաժեշտ գույքով: Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվում Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: ...