Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք որպես փորձնակ կարող են ներգրավվել գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք որպես փորձնակ կարող են ներգրավվել գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում

18:52 18.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք կամ երիտասարդները կարող են ծանոթանալ աշխատաշուկայի հնարավորություններին, գործնականում ձեռք բերել մասնագիտական հմտություններ և աշխատանքային պայմանագիր կնքելու հեռանկար ունենալ՝ որպես փորձնակ ներգրավվելով գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում։

Ըստ այդմ՝ փորձնակը հնարավորություն ունի՝
գործատուի մոտ աշխատանքի ներգրավվել և աշխատանքային փորձառություն ձեռք բերել ոչ ավելի, քան շաբաթական 5 օր, օրական 4 ժամ և շաբաթական 20 ժամ տևողությամբ՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները,
ստանալ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր, որում նշվում են որպես փորձնակ ներգրավվելու ժամանակահատվածը, մասնագիտական և որակավորման կամ պաշտոնի անվանմանը համապատասխան ձեռք բերված գիտելիքների, կարողությունների կամ հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, ինչը ենթադրում է, որ փորձնակը աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով գործատուի կողմից որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքում կարող է ներգրավվել նաև առանց վարձատրության։

Գործատուն՝
իրավունք ունի իր մոտ կազմակերպել աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչև 2 ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ` առանց երկարաձգման իրավունքի,
փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի 10%-ը,
փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձնակի` գրավոր, երկու օրինակից կնքված քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագրով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է փորձնակին,
մինչև տասնութ տարեկան անձինք գործատուի կողմից որպես փորձնակ աշխատանքի են ներգրավվում և աշխատանքային փորձառություն են ձեռք բերում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները պահպանելով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 21.02.2025

SHANTNEWS

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:57 21.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը

21:52 21.02.2025

Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի թիմը տնային խաղում 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին: Սա Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Նաև վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:45 21.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի է

21:38 21.02.2025

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի է

Փետրվարի 21-ին, ժամը 15:30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 19-ի կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով մկրատաձև դիրք է ընդունել և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը […] ...

Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները

21:28 21.02.2025

Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչ. «Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա» (Պորտուգալիա) «Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա) «Բորաց» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ» (Ավստրիա) «Մյոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան) «Յագելոնիա» (Լեհաստան) – «Սերքլ Բրյուգե» (Բելգիա) «Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա) «Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա) «Կոպենհագեն» (Դանիա) – […] ...

BACK_TO_TOP