Քննարկվել են պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--3.91 oC

Քննարկվել են պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի հարցերը

16:26 18.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովում փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի թեման:

«Տեւական ժամանակ է քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ այս գործընթացում բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ դեռեւս յոթերորդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի եւ պատգամավորի վարքագծի կանոնների մշակման շուրջ աշխատանքները, մի շարք հանգամանքներով պայմանավորված, հետաձգվել էին: Այժմ այդ աշխատանքները վերսկսել են: Ըստ պատգամավորի՝ էթիկայի հանձնաժողով ունենալը կարեւոր է, քանի որ դրանով է պայմանավորված թե՛ խորհրդարանում քաղաքական, ժողովրդավարական մշակույթի զարգացումը, թե՛ առհասարակ քաղաքական համակարգի կայացումը:

«Եթե ունենայինք վարքագծի հստակ կանոններ՝ համաձայնեցված բոլոր խմբակցությունների կողմից, ունենայինք ֆունկցիոնալ էթիկայի հանձնաժողով, ապա դա կարող էր բավականին զսպող ազդեցություն ունենալ պատգամավորների վրա՝ իրենց դրսեւորումների առումով»,- խոսելով խորհրդարանում բարեվարքության ապահովման կարեւորության մասին՝ համոզմունք է հայտնել Արուսյակ Ջուլհակյանը:

«Հաշվետվողականությունը, բարեվարքությունը, թափանցիկությունը ոչ միայն կենսական կարեւորություն ունեն, այլեւ ուժեղացնում ու ամրապնդում են ժողովրդավարության հիմքերը, որովհետեւ դուք ներկայացնում եք ձեր ժողովրդին: Կարեւոր է, որ խորհրդարանի անդամները համապատասխանեն բարեվարքության ամենաբարձր մակարդակին, ժողովուրդն ունենա վստահություն հաստատությունների նկատմամբ: Հետեւաբար, լավ սահմանված վարքագծի կանոնները շատ կարեւոր են թե՛ խորհրդարանների համար, թե՛ մյուս ինստիտուտներին ոգեշնչելու առումով»,- փաստել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի ղեկավար Յուլյա Նետեսովան ու տեղեկացրել՝ առկա են ԳՐԵԿՈ-ի (ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) առաջարկները, որոնցով եւս կարեւորվում է էթիկայի մշտական հանձնաժողովի առկայությունը:

Այնուհետեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման հարցերով փորձագետ, ԺՀՄԻԳ-ի հակակոռուպցիոն հարցերով համակարգող Նինա Չանթուրիան շնորհանդեսի շրջանակում մանրամասն ներկայացրել է ԺՀՄԻԳ-ի աշխատանքը հանրային էթիկայի եւ բարեվարքության ոլորտում, անդրադարձել ԵԱՀԿ տարածաշրջանում հաջողված մոդելներին: Նշվել է, որ 2007 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում վարքագծի կանոններ ուներ 9 խորհրդարան, իսկ այսօր՝ 43: Մանրամասն անդրադարձ է եղել պատգամավորական բարեվարքության հիմնական հասկացություններին ու մեխանիզմներին, վարքագծի կանոնների իրացման եղանակներին, խախտման դեպքում սահմանված պատժամիջոցներին, հակակոռուպցիոն ուղղություններին, քաղաքականության մեջ կանանց նկատմամբ բռնությունների հայտնաբերմանն ու բացառմանը, շահերի բախման խնդրին: Ներկայացվել են բարեվարքության համակարգի առանձնահատկությունները մի շարք երկրների՝ վարքագծի կանոններ ունեցող խորհրդարաններում:

Հարցուպատասխանի ձեւաչափին հաջորդել է մեր երկրի խորհրդարանում վարքի կանոնագրքի նախագծի եւ պատգամավորական բարեվարքության շրջանակի քննարկումը:

Քննարկման մասնակիցները կարեւորել են ՀՀ խորհրդարանական մշակույթին բնորոշ վարքագծի կանոնների սահմանումը: Կարծիք է հնչել՝ ահրաժեշտ է կայուն մեխանիզմ, որն անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից՝ իր գործառույթն ամբողջությամբ կիրականացնի:

Ավարտին Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է նման հանդիպումները եւ առաջիկայում նմանատիպ քննարկում կազմակերպելու եւ խնդիրներին առավել առարկայական անդրադառնալու առաջարկ հնչեցրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:45 21.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի է

21:38 21.02.2025

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի է

Փետրվարի 21-ին, ժամը 15:30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 19-ի կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով մկրատաձև դիրք է ընդունել և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը […] ...

Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները

21:28 21.02.2025

Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչ. «Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա» (Պորտուգալիա) «Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա) «Բորաց» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ» (Ավստրիա) «Մյոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան) «Յագելոնիա» (Լեհաստան) – «Սերքլ Բրյուգե» (Բելգիա) «Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա) «Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա) «Կոպենհագեն» (Դանիա) – […] ...

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

21:15 21.02.2025

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ […] ...

Երևանի արտաքին լուսավորության ցանցը այսօր ևս կգործի մինչև լուսաբաց

21:09 21.02.2025

Երևանի արտաքին լուսավորության ցանցը այսօր ևս կգործի մինչև լուսաբաց

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ն հայտնում է, որ այսօր ևս Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի մինչև լուսաբաց՝ քաղաքում անվտանգության ապահովման և բնակիչների հարմարավետության նպատակով: ...

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

20:58 21.02.2025

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Փետրվարի 20-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ՝ Լուցյան Մարեկ Պիետժչիկի գլխավորությամբ: Այս մասին հայտնել են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցությունն առավել խորացնելու և առկա շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի և Լեհաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։ ...

BACK_TO_TOP