Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

15:50 18.02.2025

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները:

Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը ներկայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը։

2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել է 3814 հաղորդում (2023 թվականին՝ 3554), որոնցից 3591-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2023 թվականին՝ 3215)։

Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 19971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19836), որոնցից 15635-ը փոխանցվել է նախորդ տարվանից։

Քննված 19971 քրեական վարույթներից ավարտվել է 3640-ի կամ 18,2%-ի նախաքննությունը (2023 թվականին՝ 3146 կամ 15,9%)։ 3640 քրեական վարույթից 904-ը՝ 1012 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2023 թվականին՝ 981 քրեական վարույթ՝ 1185 անձի վերաբերյալ)։

Արման Ասլանյանը նշել է, որ քննված քրեական վարույթների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համեմատ ավելի շատ ստացված հաղորդումներով և նախաձեռնված քրեական վարույթներով։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը ներկայացրել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կազմում գործող 6 վարչության կատարած աշխատանքը:

Վազգեն Ավետիսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվել է 1923 ակտիվ քրեական վարույթ, որոնց թվում 18-ը՝ սպանության, 12-ը՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, 5-ը՝ զանգվածային անկարգությունների, 76-ը՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 113-ը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, 760-ը՝ կիբեռհանցագործությունների վերաբերյալ։ Քննվող քրեական վարույթներից 123-ը՝ 301 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալված անձանց թիվը կազմել է 292, իսկ կալանավորված անձանց թիվը՝ 123։ Գլխավոր վարչության ընդհանուր արտադրողականությունը կազմել է 67,7%։

Վազգեն Ավետիսյանը զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև հասարակական հնչեղություն ստացած և իրենցից բարդություն ներկայացնող ավարտված քրեական վարույթներին։  

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է Իրավաբանական վարչության և Միջազգային հարցումների ապահովման բաժնի 2024 թվականի աշխատանքները։

Հաշվետու ժամանակահատվածում Իրավաբանական վարչության կողմից մշակվել են Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի մի շարք նախագծեր և ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մշակվել և իրավասու պետական մարմին է ուղարկվել որոշման 9 նախագիծ։

Միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2024 թվականին քննարկվել է ընդհանուր 662 հարցում, որից 218-ը՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված, 444-ը՝ ուղարկված։

2024 թվականի ընթացքում կազմակերպվել է 28 հանդիպում օտարերկրյա մի շարք պետությունների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների և իրավապահ ոլորտի գործընկերների հետ։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն անդրադառնալով Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կատարած աշխատանքին՝ նշել է, որ 2024 թվականի ընթացքում քննվել է 2553 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3075), որից 73 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 75 քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 29 մլրդ 230 մլն 736 հզր 559 ՀՀ դրամ (2023 թվականին՝ 27 մլրդ 785 մլն 154 հզր 170 ՀՀ դրամ), դրական տարբերությունը կազմել է 1 մլրդ 445 մլն 582 հզր 389 ՀՀ դրամ կամ 5,2%:

Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը ներկայացրել է գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների կատարած աշխատանքները։

2024 թվականի ընթացքում ՀՀ դատախազությունից, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումներից ստացվել է 1680 քրեական վարույթորոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ տարածքային ենթակայության։

Գլխավոր վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի մասին 1.140 հաղորդում  (2023 թվականին՝ 559), 2.565 դիմում (2023 թվականին՝ 1.643), քննարկվել և ընթացք է տրվել տարբեր գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 1.508 հարցման և գրության: 

Տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 63.617 հաղորդում, որից 30.653-ը՝  Երևան քաղաքում, իսկ՝ 32.964-ը՝ մարզերում: Ստացված 63.617 հաղորդումներից 52.930-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որից 24.042-ը Երևան քաղաքում, 28.888-ը՝ մարզերում:

2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչություններում և ենթակա ստորաբաժանումներում ընդհանուր քննվել է 178.457 քրեական վարույթ (2023 թվականին՝ 156.830), որից 102.602-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում (2023 թվականին՝ 89.463), իսկ 75.855-ը` մարզային քննչական վարչություններում (2023 թվականին՝ 67.367):

Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը անդրադառնալով կատարված աշխատանքին՝ նշել է, որ գլխավոր վարչությունը ձևավորվել է 2024 թվականի հունվարի 5-ին:

Հաշվետու ժամանակահատվածում Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ստացվել է հանցագործության մասին 338 հաղորդում, որոնցից 303-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տարվա ընթացքում այլ մարմիններից գլխավոր վարչություն է փոխանցվել ևս 60 քրեական վարույթ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին գլխավոր վարչությունում նախաքննություն է իրականացվել 943 քրեական վարույթներով, որոնցից 565-ը ակտիվ վարույթներ են:

Նշված 565 քրեական վարույթից ավարտվել է 172-ը կամ 30.4%-ը, որից 219 անձի վերաբերյալ 137 քրեական վարույթ կամ ավարտված քրեական վարույթների 79,6%-ը մեղադրական եզրակացությամբ, իսկ մեկը եզրափակիչ ակտով ուղարկվել է հսկող դատախազին։

2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 5 մլրդ 794 մլն 322 հզր 708 ՀՀ դրամ: Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ավարտված վարույթներից մեկով հափշտակված պետական գույքը՝ ավելի քան 1,6 մլրդ արժեքով երկու հողամասերը պետությանն են վերադարձվել վարույթով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ քաղաքացիական դատավարության կարգով: Բացի այդ, ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթներից միայն մեկով նախաքննության փուլում արդեն իսկ վերականգնվել է 1 մլրդ 480 մլն ՀՀ դրամ:

Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69415 հաղորդումորից 58085-ով վարույթ է նախաձեռնվել։

2024թ. ընթացքում քննվել է 85.341 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77.740-ի դիմաց, այսինքն՝ աճել է 7.601 վարույթով կամ 9.7%-ով: 85341 քրեական վարույթից լուծվել է 63211-ի ընթացքը (2023 թվականին՝ 63257)։

Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը 85.341 քրեական վարույթի պայմաններում կազմել է 132 քրեական վարույթ (2023 թվականին՝ 128)։

Հաշվետու ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 44 մլրդ 405 մլն 910 հզր ՀՀ դրամ (2023 թվականին՝ 34 մլրդ 706 մլն 796 հզր)։

2024 թվականի ընթացքում Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 3 մլրդ 399 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ գումար, իսկ չավարտված վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 112 հզր ՀՀ դրամ գումար: Ընդհանուր ավարտված և անավարտ վարույթներով վերականգնվել է 4 մլրդ 511 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ։

Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Հայկ Երեմյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կարգապահական խախտումներ կատարելու դեպքերը, ինչպես նաև վերջիններիս կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքները:

2024 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ինքնավար պաշտոն զբաղեցնող 144 անձ (2023 թվականին՝ 159), որոնցից՝

 

  • 30-ի նկատմամբ նշանակվել է «զգուշացում»,
  • 58-ի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,
  • 51-ի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն»,
  • 1-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,
  • 4-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում»:


Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը նշել է, որ նախորդ տարի ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև անձնակազմի կառավարման ոլորտում:

Քննչական կոմիտեի ծառայողներին վերաբերող անհատական իրավական ակտերի, ինչպես նաև անձնակազմի կառավարման համակարգի տարբեր գործառույթներից բխող այլ իրավական ակտերի թիվը կազմել է 3109:

Կազմակերպվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման համար թվով 3 քննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել և ամփոփվել են 496 դիմումատուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

Կազմակերպվել են նաև Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող 592 և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող 24 անձանց  վերապատրաստման, 257 անձանց ատեստավորման, 104 անձանց արտահերթ առաջխաղացման և 119 անձանց բարեվարքության ստուգման, 678 անձանց խրախուսման, 144 անձանց նկատմամբ կարգապահական տույժի կիրառման աշխատանքները:

Կոլեգիայի ընթացքում տեղի է ունեցել քննիչների պարգևատրման արարողությունը.

  • ՀՀ քննչական կոմիտեի «տարվա լավագույն ստորաբաժանում» է ճանաչվել Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունը։
  • Երևան քաղաքի քննչական վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը։
  • Զինվորական քննչական գլխավոր վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել 5-րդ կայազորային քննչական բաժինը։
  • Մարզային քննչական վարչությունների «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Արարատի մարզային քննչական վարչությունը։
  • «Տարվա քննիչ» է ճանաչվել Լոռու մարզային քննչական վարչություն  հատկապես կարևոր գործերով  քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Սուրեն Դանիելյանը։
  • «Տարվա լավագույն քննիչ» է ճանաչվել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ, 2025 թվականի փետրվարի 14-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Սարգսյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ 31 քննիչների երդման արարողությունը։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եզրափակելով 2024 թվականի աշխատանքների ամփոփումները՝ նշել է խնդիրների այն հիմնական ուղղությունները, որոնց անդրադառնալու է առաջիկայում թե մարզային, թե կայազորային քննչական բաժիններ կատարած այցերի ընթացքում:

Արթուր Պողոսյանը հույս է հայտնել, որ 2025 թվականին Քննչական կոմիտեն կարձանագրի դրական արդյունքներ և ընթացիկ տարվա արդյունքներով «լավագույն քննիչ», «լավագույն ստորաբաժանում» անվանակարգերում ընտրվելու համար առավել լայն հնարավորություններ կլինեն:

Ամփոփելով ելույթը՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է, որ այս առարկայական խորհրդակցությանը ներկա են եղել նաև նորանշանակ քննիչները և շեշտել է, որ քննարկումը կարող է ուսուցողական լինել վերջիններիս համար՝ գիտակցելու, թե վերադաս  ղեկավարությունը ինչ պահանջներ է առաջադրելու ենթակա անձնակազմին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները

22:10 21.02.2025

Քննարկվել են ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները

Փետրվարի 21-ին «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդյունաբերական ավանների, առևտրային գոտիների […] ...

SHANTNEWS

22:00 21.02.2025

SHANTNEWS

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:57 21.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը

21:52 21.02.2025

Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի թիմը տնային խաղում 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին: Սա Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Նաև վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:45 21.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի է

21:38 21.02.2025

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի է

Փետրվարի 21-ին, ժամը 15:30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 19-ի կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով մկրատաձև դիրք է ընդունել և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը […] ...

BACK_TO_TOP