Աշխարհի ամենաթանկ լիգաները ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--3.91 oC

Աշխարհի ամենաթանկ լիգաները ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով

18:58 18.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային լիգան է բոլոր թիմերի հայտավորած ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով։ Այն կազմում է 11,77 միլիարդ եվրո, հաղորդում է Sportingpedia-ն։

Հաջորդ տեղերում են Իսպանիայի (5,29 միլիարդ եվրո), Իտալիայի (5,07 միլիարդ եվրո), Գերմանիայի (4,48 միլիարդ եվրո), Ֆրանսիայի (3,52 միլիարդ եվրո), Բրազիլիայի (1,63 միլիարդ եվրո), Պորտուգալիայի (1,59 միլիարդ եվրո), Նիդերլանդների (1,28 միլիարդ եվրո), ԱՄՆ-ի և Կանադայի (MLS, 1,24 միլիարդ եվրո), Թուրքիայի (1,15 միլիարդ եվրո), Սաուդյան Արաբիայի (1,02 միլիարդ եվրո), Արգենտինայի (962 միլիոն եվրո), Բելգիայի (960 միլիոն եվրո) և Ռուասաստանի (914 միլիոն եվրո) ֆուտբոլային լիգաները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:45 21.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի է

21:38 21.02.2025

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի է

Փետրվարի 21-ին, ժամը 15:30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 19-ի կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով մկրատաձև դիրք է ընդունել և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը […] ...

Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները

21:28 21.02.2025

Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչ. «Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա» (Պորտուգալիա) «Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա) «Բորաց» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ» (Ավստրիա) «Մյոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան) «Յագելոնիա» (Լեհաստան) – «Սերքլ Բրյուգե» (Բելգիա) «Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա) «Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա) «Կոպենհագեն» (Դանիա) – […] ...

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

21:15 21.02.2025

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ […] ...

Երևանի արտաքին լուսավորության ցանցը այսօր ևս կգործի մինչև լուսաբաց

21:09 21.02.2025

Երևանի արտաքին լուսավորության ցանցը այսօր ևս կգործի մինչև լուսաբաց

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ն հայտնում է, որ այսօր ևս Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի մինչև լուսաբաց՝ քաղաքում անվտանգության ապահովման և բնակիչների հարմարավետության նպատակով: ...

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

20:58 21.02.2025

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Փետրվարի 20-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ՝ Լուցյան Մարեկ Պիետժչիկի գլխավորությամբ: Այս մասին հայտնել են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցությունն առավել խորացնելու և առկա շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի և Լեհաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։ ...

BACK_TO_TOP