19:17 18.02.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, նիդերլանդցի Ջոն վան’տ Սխիպը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այցելել է Ավանի ակադեմիա և Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն, ստացել անվանական մարզաշապիկ ու կարճ մեկնաբանություն կատարել։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Անհամբերությամբ սպասում եմ հավաքականի և ֆեդերացիայի հետ գործակցությանը: Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- ասել է 61-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ մասնագետը աշխատանքը կսկսի մարտի 1-ից: Նրա հետ պայմանագիրը 1+1 ձևաչափով է:
Արմեն Մելիքբեկյանը ևս խոսել է նոր մարզչի նշանակման մասին.
«Ես վստահ եմ, որ մեր բոլորի աջակցությամբ Ջոն վան’տ Սխիպը Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների կհասնի»,- ասել է ՀՖՖ ղեկավարը:
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է21:57 21.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:52 21.02.2025
Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակըՖուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի թիմը տնային խաղում 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին: Սա Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Նաև վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: […] ...
21:45 21.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...
21:38 21.02.2025
Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երթևեկելի էՓետրվարի 21-ին, ժամը 15:30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 19-ի կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով մկրատաձև դիրք է ընդունել և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը […] ...
21:28 21.02.2025
Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքներըՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչ. «Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա» (Պորտուգալիա) «Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա) «Բորաց» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ» (Ավստրիա) «Մյոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան) «Յագելոնիա» (Լեհաստան) – «Սերքլ Բրյուգե» (Բելգիա) «Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա) «Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա) «Կոպենհագեն» (Դանիա) – […] ...