10:14 18.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 17-ին ամփոփվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:
Գուրգեն Մադոյանը ներկայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից իրավասու դատարան է հանձնվել 436 քրեական վարույթ՝ 498 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 227 քրեական վարույթ՝ 259 անձի վերաբերյալ): Առաջին ատյանի դատարաններում ավարտված 201 գործերով՝ 205 անձի վերաբերյալ, կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Գուրգեն Մադոյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրություններ են իրականացվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների զբոսայգիների, պուրակների և այգիների հողատարածքների սահմաններում գտնվող հողամասերի, նախկինում գործած թիվ 308 մանկապարտեզի իրացման, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը վարձակալությամբ տրամադրելու ոլորտներում: Ուսումնասիրությունների արդյունքում՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, Վարչական դատարան է ներկայացվել 6 հայցադիմում:
Հանրապետության գլխավոր դատախազը, ի թիվս այլնի, դատախազներին հանձնարարել է 2025 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ պայքարի աշխատանքները:
15:13 09.04.2025
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունըՀայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին […] ...
14:49 09.04.2025
Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական […] ...
14:38 09.04.2025
Հայաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա. Հակոբ Արշակյանը հանդիպել է իրանցի գործընկերոջըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմակողմ հարաբերությունների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: […] ...
14:31 09.04.2025
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին կանխել սահմանային էսկալացիանՄոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել երկրների միջև սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում։ «Մենք վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար […] ...
14:21 09.04.2025
ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ՀՀ-ում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալՌուսաստանն ակնկալում է, որ մինչև 2025 թվականի մայիսը կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուրախ ենք նշել ռուս դիվանագետների խմբի օգտակար ջանքերը՝ պայմաններ ստեղծելու գլխավոր հյուպատոսության ստեղծման համար: Նրանց գործունեությունն այս տարածաշրջանում արժանանում է բնակչության բարենպաստ վերաբերմունքին: Գլխավոր […] ...