23:49 17.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Սաուդյան Արաբիա, որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան բանակցությունները։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էր Ռիադի օդանավակայանում: Այս մասին հայտնել է TASS-ը:
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։
CNN-ի փոխանցմամբ՝ Էր Ռիադում ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ ռուսական կողմը կներկայացնեն Լավրովն ու Ուշակովը, ովքեր ամերիկացի գործընկերների հետ բացի երկու երկրների հարաբերություններից, կքննարկեն ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստումը և երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։
00:23 23.02.2025
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է00:12 23.02.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներում00:23 23.02.2025
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել էՀռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։ «Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր […] ...
00:12 23.02.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներումԳազամատակարարման վթարային դադարեցում Անտառային, Վաղարշյան, Լեռ Կամսար, Սոսեի փողոցներում: Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 22-ին ժամը 22։15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Անտառային 190, 160/1, 160/2, Վաղարշյան 2, 4 հասցեների, Լեռ Կամսար, Սոսեի փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց […] ...
23:59 22.02.2025
«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանումԱմերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։ Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին: «Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող […] ...
23:51 22.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 22.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Բերդ-Ճամբարակ (Հ-38) ավտոճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են […] ...
23:28 22.02.2025
ԱՄԷ պաշտպանության նախարարը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերիցԱրաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն […] ...