16:17 17.02.2025
«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:
Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:
Ֆուտբոլիստի կարիերան
Նիդերլանդների հավաքական – 41 խաղ, 2 գոլ
1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) – 273 խաղ, 29 գոլ
1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ
Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:
Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:
Մարզչական կարիերան
1997-2000 «Այաքս» (եր)
2000-2001 «Այաքս» – Գլխավոր մարզչի օգնական
2001–2002 «Տվենտե»
2002–2004 «Յոնգ Այաքս»
2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)
2008-2010 «Այաքս» – Գլխավոր մարզչի օգնական
2009 «Այաքս» – Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
2010–2012 «Մելբուռն Հարթ»
2012–2013 «Գվադալահարա»
2013- 2017 «Մելբուռն Սիթի»
2017–2018 «Ցվոլե»
2019–2021 Հունաստան
2023–2024 «Այաքս»
18:34 21.02.2025
Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելայի հետ: Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և […] ...
18:26 21.02.2025
Քրեակատարողական ծառայության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրներըՓետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» […] ...
18:20 21.02.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […] ...
18:14 21.02.2025
Համայնքային ոստիկաններն ու պարեկները բացահայտել են դանակահարության դեպքըՓետրվարի 20-ին՝ ժամը 23:17-ին, ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկում գլխի վնասվածքով տղամարդ կա։ Նշված հասցե են մեկնել Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի 56-ամյա բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 50-ամյա համաքաղաքացու […] ...
18:06 21.02.2025
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանի հետՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Կարևորելով երկու երկրների միջև […] ...