Դատարան հանձնված քրեական վարույթների 41%-ով աճ՝ Արագածոտնի մարզում. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--2.91 oC

Դատարան հանձնված քրեական վարույթների 41%-ով աճ՝ Արագածոտնի մարզում. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

11:33 17.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Գևորգ Սարգսյանը, ներկայացնելով Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում նախաձեռնվել է 1928 քրեական վարույթ, մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել 4990 քրեական վարույթների նկատմամբ (2941 քրեական վարույթ փոխանցվել է նախորդ տարիներից):

Մարզի դատախազի խոսքով՝ քննված 4990 քրեական վարույթներից ավարտվել է 1619-ը, որից 645-ը՝ 666 անձի նկատմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 4-ը՝ 4 անձի նկատմամբ եզրափակիչ ակտով, ուղարկվել են իրավասու դատարան: «Համեմատության համար նշեմ, որ 2023 թվականին մարզի դատախազության կողմից ավարտվել էր 1210 քրեական վարույթ, որից 462-ն էր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել իրավասու դատարան»,- տեղեկացրել է Գևորգ Սարգսյանը՝ ընդգծելով, որ դատարան ուղարկված վարույթների քանակը 2023 թվականի համեմատ 2024 թվականին աճել է 185-ով կամ 41%-ով:

2024 թվականի Արագածոտնի մարզի դատարանների կողմից 634 քրեական գործով՝ 646 անձի նկատմամբ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 240 քրեական գործով՝ 259 անձի վերաբերյալ):

Աննա Վարդապետյանն Արագածոտնի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է մարզային իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ԱԳ նախարարությունն ու Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտը կհամագործակցեն

18:53 21.02.2025

Հայաստանի ԱԳ նախարարությունն ու Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտը կհամագործակցեն

2025թ. փետրվարի 17-20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում: Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա […] ...

Առատ ձյունն ու առաջացած դժվարությունները

18:46 21.02.2025

Առատ ձյունն ու առաջացած դժվարությունները

Գաղտնիք չէ, որ ձմռանը նաև առատ ձյուն պետք է տեղա: Պարզապես եղանակին պետք է միշտ պատրաստ լինել բոլոր առումներով: Առատ տեղումները մեզանում անսովոր են դարձրել կլիմայի գլոբալ փոփոխությունները: Վերջին տարիներին անձյուն ձմեռներ անցկացրած մայրաքաղաքում եղանակային անգամ թեթև փոփոխությունը էսթետիկ հաճույք է պատճառում նախ փոքրերին, իսկ փոքր-ինչ ավելի տեղացած ձյունն արդեն փաստի առաջ է կանգնեցնում հատկապես […] ...

«Ինտերը» կխաղա «Ֆեյենորդի» դեմ. Չեմպիոնների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները

18:40 21.02.2025

«Ինտերը» կխաղա «Ֆեյենորդի» դեմ. Չեմպիոնների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8, քառորդ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» կխաղա ֆրանսիական «Լիլի» դեմ։ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» կխաղա նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան 2025թ․ մարտի 4-ին և 5-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 11-ին […] ...

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ

18:34 21.02.2025

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելայի հետ: Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և […] ...

Քրեակատարողական ծառայության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրները

18:26 21.02.2025

Քրեակատարողական ծառայության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրները

Փետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» […] ...

Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

18:20 21.02.2025

Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP