10:35 17.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Վահան Սարգսյանը ներկայացրել է Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին: Մարզի դատախազի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Արմավիրի մարզի դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1307 քրեական վարույթ (2023 թվականին՝ 435 քրեական վարույթ): «Այսինքն, Արմավիրի մարզի դատախազների կողմից 2024 թվականի ընթացքում 872-ով կամ 200%-ով ավել քրեական վարույթ է հանձնվել դատարան»,- նշել է մարզի դատախազը:
2024 թվականին Արմավիրի մարզի դատարաններում քննվել և ավարտվել է 946 քրեական գործ (2023 թվականին՝ 320 քրեական գործ): Մարզի դատախազի խոսքով՝ նման դրական արդյունքի հնարավոր է եղել հասնել դատական նիստերի ճիշտ պլանավորման արդյունքում և դրան նպաստել է Գլխավոր դատախազի 2023 թվականի մարտի 3-ի՝ դատական նիստերից դատախազների անհարգելի բացակայությունները բացառելու վերաբերյալ հանձնարարականի պահպանումը:
2024 թվականի ընթացքում դատարաններում ավարտված 946 քրեական գործերից 943-ով՝ 994 անձի նկատմամբ, կայացվել է մեղադրական դատավճիռ:
2024 թվականի ընթացքում Արմավիրի մարզի դատախազների կողմից պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 քաղաքացիական և 2 վարչական հայց, որոնք քննության փուլում են:
Վահան Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված բոլոր քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 420 միլիոն դրամի վնաս:
Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ընդերքօգտագործման ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ:
19:02 21.02.2025
Միսաք ու Մելինե Մանուշյանները մարմնավորում են ընդհանուր պատմությամբ և փորձություններով միմյանց կապված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը. Ֆրանսիայում ՀՀ դեսպանՓետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների […] ...
18:53 21.02.2025
Հայաստանի ԱԳ նախարարությունն ու Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտը կհամագործակցեն2025թ. փետրվարի 17-20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում: Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա […] ...
18:46 21.02.2025
Առատ ձյունն ու առաջացած դժվարություններըԳաղտնիք չէ, որ ձմռանը նաև առատ ձյուն պետք է տեղա: Պարզապես եղանակին պետք է միշտ պատրաստ լինել բոլոր առումներով: Առատ տեղումները մեզանում անսովոր են դարձրել կլիմայի գլոբալ փոփոխությունները: Վերջին տարիներին անձյուն ձմեռներ անցկացրած մայրաքաղաքում եղանակային անգամ թեթև փոփոխությունը էսթետիկ հաճույք է պատճառում նախ փոքրերին, իսկ փոքր-ինչ ավելի տեղացած ձյունն արդեն փաստի առաջ է կանգնեցնում հատկապես […] ...
18:40 21.02.2025
«Ինտերը» կխաղա «Ֆեյենորդի» դեմ. Չեմպիոնների լիգայի 1/8, 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքներըՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8, քառորդ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» կխաղա ֆրանսիական «Լիլի» դեմ։ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» կխաղա նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան 2025թ․ մարտի 4-ին և 5-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 11-ին […] ...
18:34 21.02.2025
Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելայի հետ: Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և […] ...
18:26 21.02.2025
Քրեակատարողական ծառայության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրներըՓետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» […] ...