23:53 16.02.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է.
Սիբիրյան գետերում պատրաստվում են գարնանային վարարումների ջրերի բաց թողնմանը։
2025 թվականին ՌԴ Ջրային ռեսուրսների դաշնային գործակալությունը 480,6 միլիոն ռուբլի է հատկացրել սառցաբեկման, սառցահատման, գարնանային սառցաշարժերի աշխատանքների, սառույցի թուլացման, պայթեցման և գետերի հուների վտանգավոր հատվածների մաքրման համար։
Ջրի բացասական ազդեցությունը կանխելու հիմնական միջոցառումները (սառցաբեկում, սառցահատում, սառույցի ուժի թուլացում) իրականացվում են Սախայի Հանրապետությունում (Յակուտիա), Արխանգելսկի և Վոլոգդայի մարզերում։ Միջոցառումները կանցկացվեն Լենա, Կոլիմա և Հյուսիսային Դվինա գետերի սառույցի վրա։
Ի՞նչ է սառցաշարժը:
Սառցաշարժը սառցաբեկորների և սառցե դաշտերի տեղաշարժն է գետերի, լճերի և ջրամբարների վրա՝ քամու և ջրի հոսանքների ազդեցության տակ, հիմնականում բարեխառն և բարձր լայնություններում։ Կախված գետերի աշխարհագրական պայմաններից՝ լինում են աշնանային և գարնանային սառցաշարժ: Աշնանային սառցաշարժը նկատվում է սառցակալման շրջանում և ավարտվում է համատարած սառցակալման ձևավորմամբ: Գարնանային սառցաշարժը տեղի է ունենում գետի բացման ժամանակաշրջանում, ձևավորվում է ջրի հոսքի ուժով կոտրված սառցե ծածկույթի բեկորներից և տևում է մի քանի օրից մինչև կես ամիս կամ ավելի: Գարնանային սառցաշարժը համեմատաբար հանգիստ է տեղի ունենում դեպի հարավ հոսող գետերի վրա, քանի որ գետաբերանային հատվածը ավելի տաք է սառույցը այդ հատվածում շուտ է հալվում բացելով հունը և աստիճանաբար հալքը տարածվում է դեպի վերին հոսանքներ և ջուրը առանց արգելք հոսում է դեպի գետաբերան։
Հարավից հյուսիս հոսող գետերի վրա, պատկերն այլ է գետի վերին հոսանքները հարավային շրջաններն են որտեղ տաք է և սկսվում են գարնանային վարարումները, ջրի ճնշման տակ սառույցը բացվում է և սկսում է շարժվել հոսանքով ներքև, այդ նույն ժամանակ գետի միջին և ստորին հոսանքների վրա սառույցը դեռ կանգուն է, ջուրը մեծ ճնշում է գործադրում երբեմն չկարողանալով կոտրել սառույցը հանգեցնում ջրի մակարդակի բարձրացման որը հեղեղումների պատճառ է հանդիսանում: Երբեմն գարնանային սառցաշարժի ժամանակ սառցաբեկորները արգելքների հանդիպելով կանգ են առնում, իրենք էլ արգելք են դառնում այլ սառցաբեկորների շարժմանը: Այդպիսի արգելքներն անվանում են սառցարգելք (затор): Հաճախ էլ սառցարգելքի տակ ջրի մեջ լողացող առարկաները՝ ծառի ճյուղեր, սառցի բեկորներ և այլն, նպաստում են սառցարգելքի աճին։ Ջրի ճնշման տակ սառցարգելքը կարող է պատռվել, սառցի ու ջրի խառնուրդի վիթխարի ալիքը նետվում է գետով ցած ու ավերածությունների պատճառ դառնում։
1909 թ. Ենիսեյ գետի վրա սառցարգելքից գետի մակարդակը բարձրացել է 12 մ, նրա պատռվելու հետևանքով բազմաթիվ նավեր են խորտակվել, որոնք կանգնած են եղել նավահանգիստներում:
15:30 21.02.2025
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցըԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե անգամ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել իրենց պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի պետք է բոլորի հետ խորհրդակցել, բայց մենք դեռ […] ...
15:28 21.02.2025
54 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: «Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել […] ...
15:21 21.02.2025
Սթիվեն Քինգը վերադարձել է X և վիրավորել Թրամփին և ՄասկինԱմերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նոյեմբերին հեռացել էր X-ից «թունավոր» մթնոլորտի պատճառով, վերադարձել է առցանց հարթակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հասցեին վիրավորանքներ տեղադրելու համար։ «Ես վերադարձա, կարոտե՞լ եք ինձ»: Մասկը պատասխանել է քոմենթով. «Անկեղծ ասած կարոտել եմ Ձեզ»։ Միաժամանակ Մասկը առանց մեկնաբանության է թողել գրողի երկրորդ ուղերձը, որում վերջինս կտրուկ դժգոհություն է […] ...
15:13 21.02.2025
Ավստրալիան կվերանվանի ցիկլոնը, որպեսզի այն չհամընկնի վարչապետի անվան հետԱվստրալիայի օդերևութաբանական բյուրոն կվերանվանի մոտեցող արևադարձային ցիկլոնը, որպեսզի այն չկոչվի երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի անունով: Այս մասին հայտնում է The Australian-ը՝ վկայակոչելով գերատեսչության աշխատակիցներին։ Օդերևութաբանները կփոխեն Ավստրալիայի ափերին մոտեցող արևադարձային ցիկլոնի անվանումը, քանի որ համապատասխան անվանումը համընկնում է երկրի ներկայիս վարչապետի անվան հետ։ Զելիայից հետո հաջորդ արևադարձային ցիկլոնը, որն անցավ Արևմտյան ափով անցած շաբաթ, պետք […] ...
15:05 21.02.2025
Ալկարասի անակնկալ պարտությունը. ԴոհաԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չի կարողացել դուրս գալ Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: Իսպանացին քառորդ եզրափակչում 3-6, 6-3, 4-6 հաշվով պարտվել է աշխարհի 25-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկային: Չեխը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Մատեո Բերետինիի և բրիտանացի Ջեք Դրեյփերի դիմակայության հաղթողի հետ: ...