ԱՄՆ պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
-0.91 oC

ԱՄՆ պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ

23:24 16.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի գլխավորությամբ, մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ինքը՝ Ուիթկոֆը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը զգալի առաջընթաց է ակնկալում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման հարցում:

«Ես այսօր գնում եմ այնտեղ ազգային անվտանգության խորհրդականի հետ: Մենք հանդիպումներ կունենանք նախագահի հանձնարարությամբ, և հուսով եմ, որ մենք իսկապես լավ առաջընթաց կունենանք», – ասել է նա:

Նա նաև մեկնաբանել է առաջիկա բանակցություններին ուկրաինական պատվիրակության բացակայությունը՝ նշելով, որ դա չի նշանակում, որ Կիևը դուրս է մնացել գործընթացից։

Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցությունները կլինեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձր մակարդակի անձնական քննարկումներից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը

15:30 21.02.2025

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը

ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե ​​անգամ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել իրենց պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի պետք է բոլորի հետ խորհրդակցել, բայց մենք դեռ […] ...

54 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է

15:28 21.02.2025

54 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: «Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել […] ...

Սթիվեն Քինգը վերադարձել է X և վիրավորել Թրամփին և Մասկին

15:21 21.02.2025

Սթիվեն Քինգը վերադարձել է X և վիրավորել Թրամփին և Մասկին

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նոյեմբերին հեռացել էր X-ից «թունավոր» մթնոլորտի պատճառով, վերադարձել է առցանց հարթակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հասցեին վիրավորանքներ տեղադրելու համար։ «Ես վերադարձա, կարոտե՞լ եք ինձ»: Մասկը պատասխանել է քոմենթով. «Անկեղծ ասած կարոտել եմ Ձեզ»։ Միաժամանակ Մասկը առանց մեկնաբանության է թողել գրողի երկրորդ ուղերձը, որում վերջինս կտրուկ դժգոհություն է […] ...

Ավստրալիան կվերանվանի ցիկլոնը, որպեսզի այն չհամընկնի վարչապետի անվան հետ

15:13 21.02.2025

Ավստրալիան կվերանվանի ցիկլոնը, որպեսզի այն չհամընկնի վարչապետի անվան հետ

Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն կվերանվանի մոտեցող արևադարձային ցիկլոնը, որպեսզի այն չկոչվի երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի անունով: Այս մասին հայտնում է The Australian-ը՝ վկայակոչելով գերատեսչության աշխատակիցներին։ Օդերևութաբանները կփոխեն Ավստրալիայի ափերին մոտեցող արևադարձային ցիկլոնի անվանումը, քանի որ համապատասխան անվանումը համընկնում է երկրի ներկայիս վարչապետի անվան հետ։ Զելիայից հետո հաջորդ արևադարձային ցիկլոնը, որն անցավ Արևմտյան ափով անցած շաբաթ, պետք […] ...

Ալկարասի անակնկալ պարտությունը. Դոհա

15:05 21.02.2025

Ալկարասի անակնկալ պարտությունը. Դոհա

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չի կարողացել դուրս գալ Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: Իսպանացին քառորդ եզրափակչում 3-6, 6-3, 4-6 հաշվով պարտվել է աշխարհի 25-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկային: Չեխը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Մատեո Բերետինիի և բրիտանացի Ջեք Դրեյփերի դիմակայության հաղթողի հետ: ...

SHANTNEWS

15:00 21.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP