22:13 16.02.2025
Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ 10 կին և երեք երեխա, զոհվել է Նյու Դելիի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել են Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանությունից։
Մարդիկ սպասում էին դեպի Պրայագրաջ քաղաք ուղևորվող գնացքին՝ ծիսական լոգանք ընդունելու Սանգամում՝ սուրբ Գանգես և Յամունա գետերի միախառնման վայրում: Երկու անընդմեջ գնացքների ուշացման պատճառով կառամատույցը մարդաշատ է եղել ուղևորներով։ Հրմշտոցը սկսվել է այն ժամանակ, երբ մարդիկ սկսել են բարձրանալ նոր ժամանած գնացք:
Տեղի ունեցածի հետևանքով 15 մարդ է զոհվել, առնվազն 10-ը՝ վիրավորվել:
Դեպքը տեղի է ունեցել Kumbh Mela փառատոնին: Այն անցկացվում է Հնդկաստանի հյուսիսում 12 տարին մեկ անգամ։ Հունվարի 13-ից ի վեր փառատոնին արդեն մասնակցել է ավելի քան 110 միլիոն ուխտավոր, որոնք մտել են Սանգամ: Ընդհանուր առմամբ, փառատոնին կմասնակցի 450 միլիոն մարդ, այդ թվում՝ 1,5 միլիոն օտարերկրացիներ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
15:21 21.02.2025
Սթիվեն Քինգը վերադարձել է X և վիրավորել Թրամփին և ՄասկինԱմերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նոյեմբերին հեռացել էր X-ից «թունավոր» մթնոլորտի պատճառով, վերադարձել է առցանց հարթակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հասցեին վիրավորանքներ տեղադրելու համար։ «Ես վերադարձա, կարոտե՞լ եք ինձ»: Մասկը պատասխանել է քոմենթով. «Անկեղծ ասած կարոտել եմ Ձեզ»։ Միաժամանակ Մասկը առանց մեկնաբանության է թողել գրողի երկրորդ ուղերձը, որում վերջինս կտրուկ դժգոհություն է […] ...
15:05 21.02.2025
Ալկարասի անակնկալ պարտությունը. ԴոհաԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չի կարողացել դուրս գալ Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: Իսպանացին քառորդ եզրափակչում 3-6, 6-3, 4-6 հաշվով պարտվել է աշխարհի 25-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկային: Չեխը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Մատեո Բերետինիի և բրիտանացի Ջեք Դրեյփերի դիմակայության հաղթողի հետ: ...
14:55 21.02.2025
ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու նախաձեռնությունըԱՄՆ-ը ՄԱԿ-ից դուրս բերելու և դրա ֆինանսավորումը դադարեցնելու նախաձեռնություն է ներկայացվել ԱՄՆ Սենատում։ Այս մասին իր կայքում հայտնել է դրա հեղինակ, հանրապետական սենատոր Մայք Լին։ Խոսքը ՄԱԿ-ից և հարակից կազմակերպություններից ԱՄՆ-ի ամբողջական դուրս գալու մասին է, որը կներառի նաև Վաշինգտոնի կողմից դրա ֆինանսավորման դադարեցումը։ Բացի այդ, նախաձեռնությունը նախատեսում է չեղարկել ՄԱԿ-ի հետ համաձայնագիրը, որը նրան […] ...
14:50 21.02.2025
«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա ԱնդրեասյանՄատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը հաջողված է. «Մշակութային […] ...
14:42 21.02.2025
Մալաթիայի ոստիկանները մեքենայի կողային հայելու գողության դեպք են բացահայտելՓետրվարի 20-ի կեսօրին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 45-ամյա տղամարդը հայտնել էր, որ գողացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 47-ամյա տղամարդը։ Նա […] ...