Փարիզում փետրվարի 17-ին տեղի կունենա ԵՄ անվտանգության գագաթնաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--2.91 oC

Փարիզում փետրվարի 17-ին տեղի կունենա ԵՄ անվտանգության գագաթնաժողովը

20:38 16.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հաստատել է, որ փետրվարի 17-ին Փարիզում տեղի կունենա ԵՄ անվտանգության գագաթնաժողովը:

«Վաղը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ քննարկելու Եվրոպական անվտանգության կարևոր հարցերը։ Խոսքն աշխատանքային հանդիպման մասին է», – ասել է նա France Inter ռադիոյի եթերում։

Միաժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարը հրաժարվել է նշել միջոցառման մասնակիցների ճշգրիտ ցանկը՝ ասելով, որ «միջոցառումը դեռ նախապատրաստվում է»:

Ժան-Նոել Բարոն նաև պարզաբանել է, որ «այս հանդիպման մեջ դրամատիկ ոչինչ չկա, սա աշխատանքային նիստ է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտություն է տեսնում

15:50 21.02.2025

ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտություն է տեսնում

Միացյալ Նահանգները պետք է պահպանի հարաբերությունները Չինաստանի հետ՝ որպես տնտեսապես և ռազմական առումով արագ զարգացող երկիր, լրագրող Քեթրին Հերիջին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեզ կապեր են պետք, քանի որ կապերի բացակայությունը կարող է հանգեցնել կոնֆլիկտի»,- ասել է նա։ Պետքարտուղարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ «իրենք չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որը կախված է […] ...

Բևեռային սառցե գլխարկները բնորոշ չեն Երկրի ներկայիս կլիմայական պայմաններին

15:41 21.02.2025

Բևեռային սառցե գլխարկները բնորոշ չեն Երկրի ներկայիս կլիմայական պայմաններին

Երկիր մոլորակի պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, որոնց ընթացքում մոլորակի մակերեսը կամ սառույցից զերծ է եղել, կամ էլ մեծամասամբ ծածկված եղել բևեռային մեծ սառցե գլխարկներով: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գիտնականներին վաղուց էր հետաքրքրում, թե ինչպես է սկսվել բևեռային սառցե գլխարկների ձևավորման գործընթացը։ Նման տեղեկատվություն ստանալու համար կլիմայագետները ստեղծել են […] ...

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը

15:30 21.02.2025

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը

ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե ​​անգամ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել իրենց պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի պետք է բոլորի հետ խորհրդակցել, բայց մենք դեռ […] ...

54 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է

15:28 21.02.2025

54 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: «Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել […] ...

Սթիվեն Քինգը վերադարձել է X և վիրավորել Թրամփին և Մասկին

15:21 21.02.2025

Սթիվեն Քինգը վերադարձել է X և վիրավորել Թրամփին և Մասկին

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նոյեմբերին հեռացել էր X-ից «թունավոր» մթնոլորտի պատճառով, վերադարձել է առցանց հարթակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հասցեին վիրավորանքներ տեղադրելու համար։ «Ես վերադարձա, կարոտե՞լ եք ինձ»: Մասկը պատասխանել է քոմենթով. «Անկեղծ ասած կարոտել եմ Ձեզ»։ Միաժամանակ Մասկը առանց մեկնաբանության է թողել գրողի երկրորդ ուղերձը, որում վերջինս կտրուկ դժգոհություն է […] ...

Ավստրալիան կվերանվանի ցիկլոնը, որպեսզի այն չհամընկնի վարչապետի անվան հետ

15:13 21.02.2025

Ավստրալիան կվերանվանի ցիկլոնը, որպեսզի այն չհամընկնի վարչապետի անվան հետ

Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն կվերանվանի մոտեցող արևադարձային ցիկլոնը, որպեսզի այն չկոչվի երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի անունով: Այս մասին հայտնում է The Australian-ը՝ վկայակոչելով գերատեսչության աշխատակիցներին։ Օդերևութաբանները կփոխեն Ավստրալիայի ափերին մոտեցող արևադարձային ցիկլոնի անվանումը, քանի որ համապատասխան անվանումը համընկնում է երկրի ներկայիս վարչապետի անվան հետ։ Զելիայից հետո հաջորդ արևադարձային ցիկլոնը, որն անցավ Արևմտյան ափով անցած շաբաթ, պետք […] ...

BACK_TO_TOP