12:38 16.02.2025
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առկա վիճակի մասին»,- նշվում է հաղորդագրությունում։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Գազայի հատվածում և Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։
Բացի այդ, նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք ասպեկտներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտի և կապի ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտում:
Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո X-ի միկրոբլոգում գրել էր, որ երկու երկրների միջև եղբայրության և բարեկամության վրա հիմնված դաշինքը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար, և որ իրենք հավատարիմ են մնում այդ համատեքստում իրենց ռազմավարական առաջնահերթություններին։
14:00 21.02.2025
Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […] ...
13:53 21.02.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը 1/16 եզրափակչի պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականում երկուական ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը», բելգիական «Բրյուգեն» և նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»: ...
13:45 21.02.2025
Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկաՄայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: ...
13:38 21.02.2025
Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀԱյն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […] ...
13:30 21.02.2025
Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմումՀայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»: ...
13:23 21.02.2025
Ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...